Բաժիններ՝

Տիմոշենկոյի բանտային պայմաններն ավելի լավն են, քան՝ Մերաբիշվիլիինը. Յարոսլավ Կաչինսկի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում գտնվող Լեհաստանի նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին այցելել է թիվ 9 բանտ, ուր պահվում է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին:

Այցից հետո Կաչինսկին հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բանտային պայմանները շատ ավելի լավն են, քան՝ Վանո Մերաբիշվիլիինը. «Այն, ինչ ես տեսա, ծանոթացա Մերաբիշվիլիին պահելու պայմանների հետ, հուսահատեցնող է»:

Կաչինսկին Վրաստանի իշխանություններին կոչ է արել Մերաբիշվիլիի համար ապահովել պատշաճ և համարժեք պայմաններ: Նա իր աջակցությունն է հայտնել Մերաբիշվիլիին և կոչ է արել առավելագույն թափանցիկությամբ դիտարկել նրա գործը, որպեսզի կասկածներ չծագեն, թե դա քաղաքական գործընթաց է:

Նշվում է, որ Կաչինսկին հանդիպելու է Վրաստանի նախագահի ու վարչապետի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031