 
                        Անշարժ գույքի շուկան Երևանում պասիվացել է, մարզերում՝ ակտիվացել
 
                                    2013 թ. առաջին կիսամյակում Հայաստանում անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 10.2%-ով, սակայն Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքները նվազել են 5.1%-ով: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 3%-ով նվազել են նաև բնակարանների 1 քմ մակերեսի գները:
Նշված ժամանակահատվածում բնակարանների առուվաճառքի աճ է գրանցվել մարզերում՝ 7.5%, բարձրացել են նաև գները՝ 2.6%-ով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        