Բաժիններ՝

«Բարև Երևան». Հանձնաժողովի՞, թե՞ ավագանու որոշում

Հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորի հարցերով խորհրդական Ալբերտ Գևորգյանին հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում ստեղծել հանձնաժողով՝ այդ մասին կանխավ տեղեկացնելով Երևան քաղաքի ավագանու անդամներին, քաղաքացիական ակտիվիստներին ու հասարակության բոլոր շահագրգիռ անդամներին, այնուհետեւ՝ հայտ ներկայացրածներին ընդգրկել դրա կազմում:

Խորհրդակցության ժամանակ որևէ պարզաբանում չի հնչել այն մասին, թե ինչ նպատակով է ստեղծվելու հանձնաժողովը: Այդ առիթով ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետին՝ խնդրելով  պարզաբանել.

«Ի՞նչ կարգավիճակ և ի՞նչ լիազորություններ է ունենալու այդ հանձնաժողովը,

  1. Ձեր կողմից ի՞նչ խնդիրներ են դրված նրա առջև,
  2. իրավասո՞ւ է արդյոք հանձնաժողովն ինքնուրույնաբար սահմանել խնդիրների շրջանակը, թե՞ դրանք պարտադրվելու են Ձեր կողմից,
  3. ի՞նչ կարգավիճակ են ունելու հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունները և ո՞ւմ են ուղղված լինելու դրանք,
  4. որքանո՞վ է այդ հանձնաժողովն իրավասու որոշումներ կայացնել ուղեվարձի սահմանման կամ հաստատման հարցերում, երբ Երևանի ավագանին՝ իբրեւ Երևանում ՏԻՄ բարձրագույն մարմին, զրկված է այդպիսի լիազորությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս