Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` մանկապարտեզի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ:
Զարմանալի է, որ պաշտպանի կողմից հնչեցվում է մի որակում. «ՀՀ առողջապահության նախարարության թողտվությամբ», որն ինքնին իրավական լուրջ հիմնավորումներ է պահանջում։
Գերմանական Բոռուսիայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցել է Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական հեռագիր է հղել այսօր կյանքից անժամանակ հեռացած դերասան, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի մահվան կապակցությամբ:
Ըստ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի՝ տեղեկատվությունը հասանելի կլինի գյուղական համայնքներում: Նմանատիպ կենտրոններ են գործելու Մեղրիում, Կապանում, Գորիսում և Սիսիանում:
Հուլիսի 30-ին ՀՀ զինված ուժերում գրանցվել է հերթական մահվան դեպքը, որը ըստ նախնական տվյալների որակվել է որպես ինքնասպանություն: Զինծառայողը Արման Հովսեփի Մուրադյանն է (ծնված 1993 թ.), որը բնակվել է Վանաձոր քաղաքում:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ սակագներն աճել են 5 %-ով, ինչը հիմնականում բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների` 12.1% հավելաճի արդյունք է
Խզեք նրա հետ կնքված պայմանագիրը և հայտարարեք մրցույթ նաև 5 և 32 միկրոավտոբուսային երթուղիների համար, հաղթող ճանաչեք այն կազմակերպությանը, որը երթուղային գիծը կսպասարկի 100 դրամով, վարորդներին կձևակերպի ու կվճարի ձեր ասած` 250.000 դրամ աշխատավարձը, որից իբր հայերը հրաժարվում են, վարորդներն էլ կլինեն սափրված, միկրոավտոբուսները փտած հատակներ ու բաց գազի բալոններ չեն ունենա:
«Կարմրուկի բոլոր բռնկումներին հաջորդում է կարմրախտը: Վրաստանում արդեն գրանցվում են կարմրախտի դեպքեր: Դրա արձագանքը երևում է նաև Հայաստանում. մենք արդեն ունենք կարմրախտի՝ լաբորատոր հետազոտություններով հաստատված 4 դեպք, դրանք եկել են Վրաստանից»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ճանաչված և սիրված հաղորդավար Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին:
Թայվանի ազգային համալսարանում ստեղծել են արհեստական ատամ, որի մեջ կարելի է ինտեգրել Wi-Fi-ի կամ Bluetooth-ի հաղորդիչ: Դրա միջոցով կարելի է մարդու գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել համակարգչին կամ սմարթֆոնին:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահ՝ 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին հուլիսի 24-ի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 31-ին, արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 410 դրամով, սակայն պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 409 դրամը:
Արարատի մարզի Արտաշատի շրջանի Բյուրավան գյուղի 13-ամյա պատանին՝ Եվրոպայի շախմատի կրկնակի չեմպիոն, 2011-12թթ. Հայաստանի պատանիների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, օրերս Մինսկում՝ հուլիսի 11-24-ն անցկացված բաց առաջնության ժամանակ 12 կետով իր վարկանիշը բարձրացրեց:
Թեհրանը պարտավորվել է Սիրիային մատակարարել 3.6 միլիարդ դոլարի նավթ:
Facebook սոցիալական ցանցում Յունիբանկի պաշտոնական էջում ս.թ. օգոստոսի 1 կմեկնարկի «Մագնիս» արտոնությունների և զեղչերի ծրագրին նվիրված նոր մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի բոլոր քարտապանները:
Նավի վրա գտնվել է ավելի քան 30 ուղևոր:
«Ծանր է… որովհետև իմ ընկերները չսկսեցին ավելի լավ ապրել, որովհետև մարդկանց աչքերում ես հույս չէի տեսնում, որովհետև իմ քաղաքը արդեն այնքան էլ իմը չէ»
«Ալ-Քաիդան» ստանձնել է Իրաքում իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը, որոնց հետևանքով միայն հուլիսին զոհվել է 900 մարդ:
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Երևան ավտոճանապարհի 94-րդ կմ հատվածում բախվել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Յուրի Պետրոսյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 11 ՍՕ 477 և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Ղարագյոլյանի վարած УАЗ մակնիշի 069 ՈՍ 11 համարանիշի ավտոմեքենաները:
Երեկ՝ գարնանային զորակոչի ավարտի նախօրեին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները ստացված ահազանգերի հիման վրա ներկա են գտնվել ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին: Պաշտպանի ներկայացուցիչների միջամտության արդյունքում, Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների աջակցությամբ առողջական բարդ խնդիրներ ունեցող երկու զորակոչիկների ճանաչել են ոչ պիտանի զինծառայության համար և սահմանված կարգով նրանց տրվել է տարկետման իրավունք:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերություններն ու տարածաշրջանային վերջին զարգացումները:
«Ես՝ որպես պապիկ, խնդրած կլինեմ, երկրորդ մարդն ես Հայաստանի, ամեն ինչը քո ձեռքին է, խնդրած կեղնինք այս ոռոգման ջրի հարկը մի քիչ իջացնեք, հողի հարկը իջացնեք ու մեկ էլ էս ալյուր-մալյուրի գինը իջացնեք, այդ թանկացնելը ձեր ձեռքերին է, ասեք՝ այ շան որդիներ, էս գյուղացիները մեղք են»:
Վերջին ամիսներին մի շարք նախկին ազատամարտիկներ և պահեստազորի սպաներ օգտվելով օրենքով իրենց ընձեռված իրավունքներից, կազմակերպում են բողոքի ելույթներ` պահանջելով բարելավել իրենց սոցիալ-կենցաղային պայմանները և սահմանել մի շարք այլ արտոնություններ:
Նշվում է, որ Էշթոնը Մուրսիի հետ գաղտնի հանդիպել է երկուշաբթի:
Կասկածից վեր է, որ դա հովազ էր, ավելի ճիշտ՝ հովազի պոչ: Դա իսկապես շքեղ պոչ էր և ինչն ամենակարևորն է` երիտասարդ հովազի պոչ, որին կարելի էր հանդիպել նաև մեզ մոտ (Անգլիայում): Այս հովազը ապրում է ոչ թե Փարիզի արվարձաններում կամ Բրենտֆորդի կենտրոնում, այլ Հայաստանում, որն այսօր եվրոպական երկիր է համարվում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արշակունյաց պող. 13-39 կենտ և 24-36 զույգ համարների, Կույբիշևի, Կաշեգործների, Լազոյի, Արշակունյաց 3-րդ նրբանցքի, Սևանի, Սմբատ Զորավար փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Այս մասին հայըտարարել է Նորվեգիայի կրթության նախարար Քրիստին Հալվորսենը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ կողմերը նպատակադրվել են հակամարտությունը կարգավորել 9 ամսվա ընթացքում:
You Tube վիդեոհոսթինգում կտրուկ մեծանում է անսովոր «սոցիալական փորձի» մասին պատմող տեսանյութը: