«Ռազբորկա»՝ Հրազդանի «Ամրոց» ռեստորանային համալիրի մոտ. ԱԱԾ-ականի ազգականի կյանքի համար պայքարում են
Այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 11:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ «Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել 2 անձանց միջև, ինչից հետո 1 հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց տեղափոխված անձը Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի բնակիչ 34-ամյա Մհեր Աբելյանն է, ով եղել է Volkswagen Tuareg մակնիշի 30 ԼՏ 394 համարանիշի ավտոմեքենայով, որի հետևի հատվածը վնասված է, իսկ նրա ավտոմեքենայի մոտ կայանված է առջևի մասն ամբողջովին վնասված Mersedes S 600 մակնիշի 30 ՕT 001 համարանիշի ավտոմեքենա, որը պատկանում է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 26-ամյա Աշոտ Խաչատրյանին:
Ըտս դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ հիվանդանոց տեղափոխվածի երկու ոտքերն էլ վնասված են, որից մեկը կտրված է: Հրազդանի ոստիկանության ձեռնարկած բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Խաչատրյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին:
Ըստ կայքի՝ Մ. Աբելյանի հորեղբոր տղան աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում՝ Չարենցավանի բաժանմունքի պետ, և ամեն անգամ Մ. Աբելյանի կողմից կատարված վիճաբանություններում ու ռազբորկաներում, որոնց ժամանակ երբեմն հնչել են նաև կրակոցներ, ԱԱԾ-ի իր ազգականի միջամտության արդյունքում ազատվել է քրեական պատասխանատվությունից ու դեպքի վայրում հավաքված մարդիկ պատմում էին, որ եթե դատարանը, ինչ-ինչ շահերից ելնելով, այլ պատիժ և գհանատական տար, ապա «մի կաթիլ մեղրի» պատմություն հիշեցնող այսօրվա դեպքը տեղի չէր ունենա:
Կայքի տեղեկություններով՝ Մ. Աբելյանը վերջերս է կալանքից ազատվել, ով խուլիգանության և գույքի դիտավորյալ ոչնչացման համար դատապարտվել էր երկուս ու կես տարվա ազատազրկման:
Կարդացեք այստեղ.