Բաժիններ՝

Շվեյցարիայում գնացքների բախման հետևանքով վիրավորվել է 35 մարդ (տեսանյութ)

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Շվեյցարիայի Վո կանտոնում (շրջան) միմյանց են բախվել երկու գնացքներ, ինչի հետևանքով զոհվել է նրանցից մեկի մեքենավարը:

Ճշգրտված տվյալներով՝ բախման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 35 մարդ, որոնցից 5-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Գնացքներում գտնվել է 46 մարդ, որոնք բոլորն էլ Շվեյցարիայի քաղաքացիներ են: Վթարի պատճառներն անհայտ են մնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031