Բաժիններ՝

Եգիպտոսում վերստեղծվել է Մուբարաքի ժամանակվա հատուկ ծառայությունը

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսի ՆԳՆ-ը երեկ հայտարարել է Պետանվտանգության հետաքննչական վարչության վերստեղծման մասին: Այդ հատուկ ծառայությունը գահընկեց արված նախագահ Հոսնի Մուբարաքի ժամանակ զբաղվել է քաղաքական հետաքննությամբ:

Այդ որոշումը հարուցել է եգիպտացի բազմաթիվ իրավապաշտպանների վրդովմունքը, քանի որ այդ հատուկ ծառայությունը պատասխանատու է մարդու իրավունքների բազում խախտումների, մարդկանց առևանգելու, կտտանքների ենթարկելու և սպանելու համար:

Իրավապաշտպաններն ընդգծել են, որ պետանվտանգության ոլորտում իշխանությունների վերջին գործողությունները կարող են վկայել Եգիպտոսում Մուբարաքի ժամանակվա վերադարձի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031