Բաժիններ՝

Ոստիկանը ձերբակալվել է` թմրանյութ փոխադրելու կասկածանքով

2013 թվականի հուլսի 23-ին ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի հունիսի 12-ին Տ. Աղաջանյանը թմրանյութ փոխադրելու կասկածանքով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից անձնական խուզարկության էր ենթարկվել: Վերջինիցս հայտնաբերվել և առգրավվել էին բջջային հեռախոսներ և լիցքավորիչներ: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031