Facebook-ի բջջային օգտվողների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 51%-ով
2013 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն՝ Facebook-ի բջջային օգտվողների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 51%-ով:
Ամսական այցելուների միջին թվաքանակը, որոնք սոցցանց են այցելում հեռախոսով, հասել է 819 մլն մարդու: Օրական շարժական սարքով Facebook է այցելում մոտ 469 մլն մարդ: Մեկ տարվա ընթացում սոցցանց օրական այցելուների թիվն աճել է 27%-ով և կազմել է 699 մլն մարդ: Այցելուների միջին ամսական թվաքանակն աճել է 21%-ով և հասել է 1.15 մլրդ մարդու, գրում է Lenta.ru-ն:
Ընկերության եկամուտները մեկ տարվա ընթացքում աճել են 53%-ով և կազմել են 1.81 մլրդ դոլար: 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ Facebook-ի վաճառքները կազմել են 1.18 մլրդ դոլար: Ընկերության գովազդից ստացված եկամուտները հասել են ընդհանուր հասույթի 88%-ին, այն ժամանակ, երբ բջջային գովազդից ստացված հասույթը երկրորդ եռամսյակում կազմել է բոլոր գովազդային վաճառքների մոտ 41%-ը: Այլ եկամուտները ստացվել են տարբեր վճարներից (օրինակ`վճարովի հաղորդագրությունների ուղարկում կամ առաջխաղացման ծրագրեր) և կազմել են 213մլն դոլար:
Նշենք, որ Facebook սոցիալական ցանցը ստեղծվել է 2004 թվականին: Ներկայումս այն հանդիսանում է ամենատարածված սոցիալական ցանցն աշխարհում: Ընկերության շահույթը 2012 թվականին կազմել է 5.1մլրդ դոլար: