Բաժիններ՝

Սկսնակ գործարարները 3 միլիոնի փոխարեն կարող են ստանալ 5 միլիոն դրամի վարկ

Կառավարության այսօրվա նիստի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության պարբերություններից մեկը վերնագրված է այսպես՝ «Աջակցություն են ստանում սկսնակ գործարարները»։ Որին հաջորդում է հետևյալ տեքստը.

«Փոփոխություններ կատարելով «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013թ. ծրագրում, կառավարությունն առավել գրավիչ է դարձնում պետական աջակցության այս ուղղությունը և ակտիվացնում է գործարար նախաձեռնությունները: Փոփոխությունը նաև ուղղված է սիրիահայ գործարարների աջակցությանը` Հայաստանում նրանց կողմից նոր գործ հիմնելու հարցում, ուստի համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանը»:

Ինչպես տեղեկանում ենք e-gov.am կայքից, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամն այսօր կարողանում է սկսնակ գործարարներին վարկավորել առավելագույնը 3 միլիոն դրամի չափով և 3 տարի մարման ժամկետով։ Փոփոխության արդյունքում՝ 3 միլիոնը դարձել է 5 միլիոն, իսկ 3 տարին՝ 5 տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս