Բաժիններ՝

Արդյոք Հայաստանը ճանաչո՞ւմ է այլ երկրներում կնքած ամուսնությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունները և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնությունները, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:

Օտարերկրյա քաղաքացիների միջև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել է այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:

Օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների հյուպատոսական հիմնարկներում կնքված ամուսնությունը Հայաստանի Հանրապետությունում վավերական են փոխադարձության պայմաններով։

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031