Բաժիններ՝

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ռումինիայի դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել դեսպանատան հետ ձեւավորված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել դեսպանին՝ իր պաշտոնավարման ընթացքում երկու երկրներ դատախազությունների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու, համագործակցության հուշագրի ստորագրման գործում ունեցած մեծ ներդրման համար:

ՀՀ գլխավոր դատախազը դեսպանին պարգևատրել է դատախազության 95-ամյակի հուշամեդալով:

Իր հերթին տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ արձանագրելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս