Բաժիններ՝

ՇՏԱՊ. Հայաստանի քաղաքացուն Կիևից սխալմամբ ուղարկել են Ադրբեջան

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ իրենց հետ կապ է հաստատել Անուշ Խաչատրյանը և հայտնել է, որ իր որդուն՝ 22-ամյա Ասատուր Խաչատրյանին հուլիսի 22-ին ուղարկել է Ուկրաինա՝ Կիև՝ իրենց բարեկամների տուն: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է որ հետ ուղարկեին Հայաստան: Սակայն այնպես է ստացվել, որ Ա. Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 25-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու:

Այդ մասին Ա. Խաչատրյանի ծնողներին տեղյակ են պահել Կիևի օդանավակայանից, սակայն նրանք չեն հայտնել նրա հետագա ճակատագրի մասին: Այժմ ծնողները չգիտեն, թե ինչ անեն և ում դիմեն, որպեսզի որևէ տեղեկություն ստանան իրենց երեխայի վերաբերյալ և դիմել են Shamshyan.com-ին, որպեսզի այս դիպվածը հասարակական հնչեղություն ստանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031