Վլադիմիր Գասպարյանը՝ Ճանապարհային ոստիկանության աշխատակցի մասին. «Հանեք դրան համազգեստի մեջից» (տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունում նախօրեին տեղի ունեցած կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդարդառնալով նոր ոստիկանության ձևավորման գործընթացին և «առանցքային համարելով ոստիկանության ծառայողի մարդկային, մասնագիտական, բարոյական որակները», պահաջել է անհանդուրժեղ լինել ոստիկանի և համակարգի պատիվն արատավորող ցանկացած դրսևորման հանդեպ:
Վլադիմիր Գասպարյանը՝ մասնավորապես հիշեցրել է Ճանապարհային ոստիկանության աշխատակից Սեյրան Ռամազյանի դեպքը՝ ասելով. «Նման բաներն իմ համար անհանդուրժելի են: Ոստիկանը, որին ծեծում են, մյուս ոստիկանները բռնում են, տանում են դատարան, ցուցմունք է փոխում, որ արդարացնի իրա երեսը պատռողին, քիթ-մռութը ջարդողին, որ գլուխս սենց արեցի, ուսադիրս ճղեց երեսս… Հանեք դրան համազգեստի մեջից»:
Մանրամասները՝ տեսանյութում: