Բաժիններ՝

Մումիայի թանգարանը «կվերակենդանացնեն» 3D սկանավորման միջոցով

Մի խումբ շվեդ գիտնականներ և 3D տեխնոլոգիաների մշակողներ ծրագիր են սկսել Ստոկհոլմում գտնվող մումիաների թանգարանը «վերակենդանացնելու» վերաբերյալ:

Այս մասին գրում է Digit.ru-ն` վկայակոչելով Swedish ICT հետազոտական ինստիտուտի հաղորդագրությունը:

Ըստ այդմ` թանգարանի հավաքածուն կթվայնացնի 3D- օբյեկտի ֆիքսացիա տեխնոլոգիայի միջոցով և հասանելի կլինի այցելուների և գիտնականների համար՝ որպես ինտերակտիվ ցուցանմուշ:

Ըստ մշակողների, նմանատիպ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել բազմաթիվ այլ պատմական նմուշների համար:

Նշվում է, որ սկզբում կսկանավորվեն 6 մումիաներ, որից հետո կպատկերվեն հատուկ ինտերակտիվ սեղանի վրա, որը կդառնա թանգարանի ցուցադրությունների մի մասնիկը:

Տոմոգրաֆիական սկանավորման և 3D-օբյեկտի ֆիքսացիա տեխնոլոգիայի միջոցով ստացված ծավալուն տվյալները սկանավորումից հետո կհավաքվեն թվային մանրակրկիտ մոդելում: Տոմոգրաֆիական սկանավորումը հնարավորություն կտա նաև բացահայտել նյութերը, որոնցից կազմված են օբյեկտները: Այս ամենը հնարավորություն կտա այցելուներին ուսումնասիրել մումոֆիկացված մարմնի անատոմիան, և այլն: Վիրտուալ օբյեկտը կարելի է նաև մոտեցնել ամենափոքր մանրուքներն ուսումնասիրելու համար: Մումիայի վիրտուալ պատճենը կարող է ուղարկվել նաև այլ թանգարաններ և հետազոտական կենտրոններ, բացի այդ, վիրտուալ օբյեկտները կամ ինքը՝ մումիան, կարող է կրկին փոխակերպվել ֆիզիկական օբյեկտների՝ 3D տպագրության միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս