
Աշոտյանի «ամենածեր» հյուրը վարչապետն է եղել. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր, երբ բավականին բարեհաջող ավարտվել է Սերժ Սարգսյանին երկրորդ անգամ նախագահ կարգելու օպերացիան, երբ էլ ավելի «բարեհաջող» փակվել է Վարդան Օսկանյանի քաղաքական-քրգործը, արդյո՞ք չի թվում, որ «Օսկանյան&ԲՀԿ» օպերացիայի մոդերատորը ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանը, որքան Սերժ Սարգսյանն էր՝ հարցրինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: «Ոչ, երիցս` ոչ, երբեք` ոչ»,- ամբողջ հոգով, ամբողջ սրտով բացականչեց նա, որը երեկ՝ հուլիսի 25-ին, նշում էր իր ծննդյան օրը, բնականաբար` «Օջախ» ռեստորանում:
«Փորձեցինք ճշտել, թե ՀՀԿ «թևերի» միջև առկա խոր «ձեռնամարտի» պայմաններում ովքեր են մասնակցել երիտթևի «գլավար» Աշոտյանի ծննդյան տարեդարձի «տոնակատարությանը»: Ասացին. ընտրվել է անշառ ֆորմատ` միայն երիտասարդներով, ««ամենածերը» վարչապետն էր»: