«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 24-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել՝ պահանջարկի բացակայության պատճառով։
Հունիսի 24-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի փոքր դահլիճում Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում ռուս անվանի մանկաբույժ, Ռուսաստանի առողջապահության ազգային պալատի նախագահ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության մոսկովյան գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ:
Հունիսի 24-ին Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների հարցերի ենթահանձնաժողովում տեղի ունեցավ նիստ, որի օրակարգում «Արարատ 73» ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիների պատրաստման և Հրազդան կենտրոնական մարզադաշտի շրջակա տարածքում տեղադրելու հարցն էր:
Մայիս Մահարամովը իր անչափահաս կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու համար հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Գործը վարույթ է ընդունվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր մի շարք մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Ռուբեն Մանուկյանին դատապարտեց երեք տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով:
Այսօր մեկնարկած ԵԽԽՎ լիագումար նիստում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին մի քանի հարցեր է ուղղել:
«Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը»:
Արդեն մեկ անգամ Պաշտպանի աշխատակազմը պաշտոնապես բացահայտել և հերքել է Խաչիկ Ստամբոլցյանի կողմից տարածած ստերը: Վերջին անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչիկ Ստամբոլցյանը ստեր և հերհյուրանքներ է տարածում Պաշտպանի և իր աշխատակազմի հասցեին՝ աղավաղելով իրականությունը:
Հրշեջ-փրկարարներին առայժմ չի հաջողվում մեկուսացնել հրդեհը: Գյումրիի Ս. Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը շարունակվում է հրդեհվել:
Այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Խանջյան, Նաիրի, Հացիկ և Արաքս գյուղի բնակիչները Խանջյան գյուղի մոտ փակել էին Արմավիր քաղաքից դեպի Թալին տանող ճանապարհը` պահանջելով հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ:
«Չի համապատասխանում իրականությանը նաև այն, որ մենք երբևէ միացել ենք ինչ-որ նախաձեռնության «նախկին ընդդիմադիր դաշինքի անդամ կուսակցությունների վերամիավորման համար»:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 37.500 դրամ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ խոշոր եղջերավոր անասունների արածեցման 2 դեպքերի համար 100.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 29.600 դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի բնակիչ, Արմեն Ասլանյանը իրեն պատկանող «Օպելը» կայանում է ավտոկայանատեղիում և գնումներ անելու նպատակով մտնում կենտրոն: Թե ինչ է կատարվում դրանից հետո՝ կարող եք դիտել տեսանյութում։
«Փարվիզը» պատմում է 50-ամյա Փարվիզի մասին, ով դեռևս ապրում է հոր հետ, և երկու տղամարդիկ լեզու չեն գտնում: Այդ իրավիճակը հասնում է բարձրակետին, երբ հայրը որդուն հայտնում է, որ մտադիր է նորից ամուսնանալ:
Հունիսի 24-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Ամենափրկիչ» եկեղեցում:
Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի վիճակը երեկ վատթարացել է, բժիշկները այն գնահատում են որպես ծայրահեղ ծանր:
Միայն երկու նահանգում (Բայբուրթ և Բինգյոլ) չեն գրանցվել ցույցեր, մնացյալ 79-ում անցկացվել են բողոքի խոշոր ակցիաներ:
«Մենք՝ դաշնակցականներս ո՛չ թուրքական սուլթանից, ո՛չ ռուսական ցարից, և առավել ևս ո՛չ էլ մեր ներքին թուրքից չենք վախենում: Իհարկե, կլինենք առավել աչալուրջ, բայց չենք վախենալու»,- եզրափակել է նա:
Մերաբիշվիլին այսօր մեկուսարանում իրազեկվել է այս մեղադրանքի մասին:
Մերաբիշվիլիի այս հայտարարությունը տարածվել է Facebook սոցցանցի միջոցով:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրայալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդել է փոխել վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցը:
ԵԽԽՎ-ը հրաժարվել է քննարկել Վրաստանում տիրող իրավիճակի վատթարացման հարցը:
ԵԽ ԽՎ-ում այսօր քննարկվել է նաև Բյուրոյի զեկույցը, որտեղ հատուկ տողով շնորհակալություն է հայտնվում Հայաստանի կառավարությանը՝ Վեհաժողովի պալատին պատուհանների ապակիների նվիրաբերության համար:
ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը միանշանակ հերքեց այս տեղեկությունը. «Ես ինքս «ՀայՌուսգազարդի» աշխատակից եմ, ինձ նման բան չի ասվել»:
Գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը քննարկելու նպատակով հունիսի 24-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Կորուստների մեծ մասը բաժին է ընկել Հաքքարի, Վան, Շըրնաք, Դիարբեքիր, Էլյազըղ, Բինգյոլ նահանգներին:
Հունիսի 24-ին, ժամը 15.15-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ՝ 1947 թ. ծնված Գ. Ֆայդոյանը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը առաջիկայում լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի միջոցով կպարզաբանի մամուլի կողմից իրեն ուղղված հիմնական հարցերը:
Դրամաշնորհը տրամադրվում է մարդկային կապիտալի որակի մեծացման և աշխատուժի զարգացման համար:
«Դատաիրավական ԾԻԳ»-ի տնօրեն Արթուր Թունյանը վերջին տարիներին արտասահմանում երկու թանկարժեք տուն է գնել: Կայքին հաջողվել է պարզել, որ նա տներից մեկը ձեռք է բերել Լոնդոնում, մյուսը՝ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներից մեկում: Ա. Թունյանը կայքի հետ հեռախոսազրույցում չի հերքել այս փաստը՝ ընդամենն ասել է. «Դե, ինչ ասեմ»: