
«Դատաիրավական ԾԻԳ»-ի տնօրենը տներ է գնել Լոնդոնում և ԱՄՆ-ում

Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Դատաիրավական ԾԻԳ»-ի տնօրեն Արթուր Թունյանը վերջին տարիներին արտասահմանում երկու թանկարժեք տուն է գնել: Կայքին հաջողվել է պարզել, որ նա տներից մեկը ձեռք է բերել Լոնդոնում, մյուսը՝ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներից մեկում: Ա. Թունյանը կայքի հետ հեռախոսազրույցում չի հերքել այս փաստը՝ ընդամենն ասել է. «Դե, ինչ ասեմ»:
Այս ԾԻԳ-ն ու իր տնօրենը հանրությանը հայտնի դարձան Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության քննարկման ժամանակ: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերած չարաշահումներից ու խախտումներից ՎՊ-ն միայն «Դատաիրավական ԾԻԳ»- ում հայտնաբերածներն է ուղարկել Գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Ի. Զաքարյանը ԱԺ ամբիոնից ցույց տալով մալուխի կտորը՝ հայտարարեց, որ դրա 1 մետրը խանութներում արժե մոտ 130 դրամ, բայց ԾԻԳ-ի գործունեության շրջանակներում իրականացվող շինարարության համար այն ձեռք է բերվել 1007 դրամով: Ի հակադարձումն՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ԱԺ էր բերել մի փայտի կտոր և հայտարարել, որ այդ փայտը խանութում արժե 230.000 դրամ, բայց նույն շինարարն այն ձեռք է բերել 1600 դրամով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.