Բաժիններ՝

«ՀայՌուսգազարդը»՝ ՌԴ ռեզիդե՞նտ

168.am-ի տեղեկություններով՝ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցներին 2012 թ. դեկտեմբերի վերջին ասել են, որ 2013-ի հունվարից իրենք դառնում են Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ ընկերության աշխատակիցներ և նույնիսկ հնարավոր է՝ վարձատրվեն ռուսական ռուբլով:

Մեզ հետ զրույցում «ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը միանշանակ հերքեց այս տեղեկությունը. «Ես ինքս «ՀայՌուսգազարդի» աշխատակից եմ, ինձ նման բան չի ասվել»:

Սարդարյանը նշեց, որ այստեղ գործում են ՀՀ օրենքները, արժույթը ՀՀ դրամն է, և օտարերկրյա կապիտալով բազմաթիվ ընկերություններ աշխատավարձ վճարում են դրամով: Շրջանառվող լուրերը նա անվանեց «աբսուրդ, անհեթեթություն»:

Ի պատասխան դիտարկմանը, որ դա պայմանավորում են «ՀայՌուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը ռուսական կողմին անցնելու հնարավորությամբ՝ Շ.Սարդարյանը հիշեցրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե բաժնեմասը փոխանցելու շուրջ բանակցությունները շարունակվում են, և իրավական փաստաթուղթ դեռ չկա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս