Բաժիններ՝

Wizz Air-ը Երևանից թռիչքներ կսկսի երեք նոր ուղղություններով

Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունն ավելացնում է Հայաստանում բազավորվող օդանավերի թիվը՝ հասցնելով դրանց թիվը 4-ի։ Ընկերությունը Երևանից նախատեսում է նաև թռիչքներ իրականացնել 3 նոր ուղղություններով՝ դեպի Բազել (Շվեյցարիա), Վառնա (Բուլղարիա) և Վալենսիա (Իսպանիա)։ 

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Wizz Air ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը՝ նշելով, որ դեկտեմբերի 18-ից շաբաթական երեք թռիչ կիրականացվի Բազել (Շվեյցարիա), դեկտեբերի 19-ից շաբաթական երկու անգամ՝ Վալենսիա (Իսպանիա), և հունիսի 6-ից կմեկնարկի դեպի Վառնա (Բուլղարիա) ուղղությունը: 

«Wizz Air-ը ամենաարագ զարգացող ընկերություններից է։ Հայաստանից մենք ունենք 18 ուղղություն՝ դեպի Եվրոպայի 12 երկրներ։ Մինչև հոկտեմբերին երրորդ օդանավի ժամանումը, մենք արդեն մտածում ենք չորրորդ օդանավի մասին։ Ուրախ եմ տեղեկացնել, որ չորրորդ օդանավը դեկտեմբերից կբազավորվի Երևանում»,- ասաց Մալինը։

Մալինը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 17-ից՝ չորրորդ օդանավի Երևանում բազավորվելուց հետո կավելանան նաև մի շարք ուղղություններով թռիչքների հաճախականությունները։

Կարդացեք նաև

Մասնավորապես, Երևան-Պրահա ուղղությամբ թռիչքները կհասցվեն շաբաթական 5-ի, իսկ Գերմանիայի Մեմինգեն քաղաք ուղղությամբ՝ շաբաթական 4-ի։ 

Նրա խոսքով՝ Wizz Air-ը այս տարի նախատեսում է մոտենալ տարեկան 100 միլիոն ուղևորի սպասարկման ցուցանիշին։

Մալինը նշեց, որ Wizz Air-ն այժմ օդանավեր է բազավորում 44 օդանավակայանում։ Ընկերության շուրջ 270 օդանավերի մեծ մասը A321neo տիպի են, որոնք առանձնանում են վառելիքի բարձր արդյունավետությամբ։

Նրա խոսքով՝ դա կարևոր է նաև բնապահպանական տեսանկյունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930