
Արարատյան Հայրապետական թեմ. Նավասարդ արք․ Կճոյանը կպարզաբանի իրեն ուղղված հիմնական հարցերը

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը առաջիկայում լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի միջոցով կպարզաբանի մամուլի կողմից իրեն ուղղված հիմնական հարցերը:
Սրբազան հոր աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի լինում անընդհատ անձամբ հաղորդակցվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչի բացը պարբերաբար կլրացվի հայեցակարգային հարցազրույցների միջոցով:
Արարատյան Հայրապետական թեմ