«Ոստիկանները գիտեն իրական մեղավորին, բայց թաքցնում են, թող անուններն ասեն, հակառակ դեպքում կգնամ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ»,-yerkir.am-ի հետ զրույցում ասել է Արթուրը:
Կարելի է ասել, որ տորթեր պատրաստելու շնորհքը ժառանգաբար է փոխանցվել ինձ: Իմ պապիկը՝ հայրիկիս կողմից, հրուշակագործ է եղել: Ծնողներս Երևանում խմորեղենի արտադրամաս էին բացել, բայց մի քանի տարի անց մենք ընտանիքով մեկնեցինք Մոսկվա ու այս գործն այնտեղ շարունակեցինք:
Հունիսի 25-ին, ժամը 14.18-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 36 տանը:
Վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցները հայտարարություն էին տարածել` հանուն բարեխիղճ լրագրության` սահմանելով միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ:
Նինո Բուրջանաձեն հանդիսանում է վկա ներքին գործերի նախկին նախարար և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի դեմ ներկայացված մեղադրանքներից մեկի գործով:
Հունիսի 23-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ 1996 թ. ծնված Իսրայել Հ.-ն և 1993 թ. ծնված Սիմոն Հ.-ն:
Էրդողանի խոսքերով՝ «Թաքսիմ» հրապարակի իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդել Թուրքիա ներդրումների ներհոսքի վրա:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիվանդանոցում չէ` ինչպես հայտնում են որոշ լրատվամիջոցներ: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողին հայտնել է վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը:
«Անտարես» հոլդինգը և «Գրանիշ» գրական ակումբը հայտարարում են տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2013» մրցույթի մեկնարկը: Մրցույթի նպատակն է խթանել արդի հայ պատմվածքի զարգացումը և ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին պատասխանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարսգյանի շնորհավորական ուղերձին:
Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը միջնորդել էին քրեական գործի նյութերին կցել «Նուվել դ՛Արմենի» ամսագրին տված Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, որում, ըստ տուժողների, նա հայտնել է գործի հետ կապված էական մանրամասներ:
Գրեթե ամենօրյա ռեժիմով զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանի կողմից Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը կանխելու և Հայաստանին Եվրասիական միություն մտցնելու համար:
ԱՄՆ Այդահո նահանգում մշակվել է զինամթերքի նոր գիծ, որը պետք է վերածվի ահեղ զենքի՝ ընդդեմ իսլամական արմատական ահաբեկիչների, որոնք փորձում են ջիհադի (սրբազան) օգնությամբ հայտնվել երկնքում:
Հունիսի 25-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 36/1 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում և չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թմրանյութերի դեմ քարոզչության ազգային գրասենյակի ղեկավար Մազախիր Էֆենդիևը:
Ուսանողների կողմից կանխիկ մուծված վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ:
Գյուղացիների վրա հարձակում գործած գորշ արջն ընդգրկվել է Կարմիր գրքում:
Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի բանկային համակարգին` տեղեկություններ տարածելով, իբրև համակարգում տեղի են ունենում տագնապալի գործընթացներ, և համակարգի կայունությունը վտանգված է:
Իսկ ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ Սիրունյանի գրասենյակը հայտարարություն է անում ու խոսում է միայն երկրորդ գնդակի մասին, բայց տեսնում է առաջինը: Նա չի ասում, որ երկրորդ գնդակի հետքը չկա:
Իսկ ի՞նչ միջոցներով են ձեռք բերվել տրանսպորտային միջոցները, ներդրումները քաղաքի բյուջեից են, թե՞ այլ տարբերակ կա` հարցերին Սամվել Բալասանյանը պատասխանել է. «Ես խոստացել էի, ինչ-որ տեղ հորդորել եմ, որ լինեն այս ավտոբուսները, ավելի կոնկրետ` գարեջրի գործարանով ենք ոնց որ ձեռք բերել, հանձնել ենք համապատասխան կազմակերպությանը, որը պետք է շահագործի»:
Որպես քաղաքական կուսակցություն գրանցվելու համար Թուրքիայի ՆԳՆ է դիմել «Վերակառուցում – սոցիալիստական կուսակցություն» կուսակցությունը:
Հայկական մամուլը և քաղաքական դաշտն արդեն շուրջ մեկ ամիս քննարկում է հայտնի օֆշորային սկանդալը, որի սկիզբը դարձավ մայիսի 29-ին «Հետք» լրատվականի հրապարակած հոդվածը` «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրով:
Ռամուսենի հետ մեկտեղ Թբիլիսի են ժամանելու դաշինքի անդամ 28 երկրի դեսպաններ:
Իվանիշվիլին հայտարարել է, որ չի ցանկանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալում, սակայն ոչինչ բացառել չի կարելի:
«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Վերջիններս կրկին բողոքում էին, որ ավիաընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձերը:
Հունիսի 26-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Զավեշտը հասավ այնտեղ, որ հրապարակվեցին նյութեր, թե Հայրիկյանի գործով դատաբժիշկը հրազենային վնասվածքը չի տեսել: Հրազենային այդ վնասվածքը ոչ միայն կա, այլև՝ գնդակը խրվել, մնացել էր Հայրիկյանի մարմնում, ինչը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հեռացվել է մարմնից:
Երևանի մանկապարտեզներում առկա խնդիրները շարունակում են մնալ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի ուշադրության կենտրոնում:
Ֆորումի կազմակերպիչը Росатом ռուսական պետական կորպորացիան է:
Զինծառայողներն ակնկալում էին, որ իրենց աշխատավարձը կկրկնապատկվի: