
Լևոն Զուրաբյանի հարցը՝ Էդվարդ Նալբանդյանին ԵԽԽՎ-ում

Այսօր մեկնարկած ԵԽԽՎ լիագումար նիստում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ըստ ilur.am-ի՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին մի քանի հարցեր է ուղղել:
«Հայաստանը տապալել է 2008-ի մարտի մեկի արյունալի դեպքերի պատշաճ քննությունը, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը, ԸՕ-ի ընդունումը՝ որը թույլ կտար լուծել ուռճացված ընտրացուցակների եւ բազմակի քվեարկության խնդիրներն, ու հեռուստատեսության ազատականացումը: Որքանո՞վ է դա համատեղելի ձեր նախագահության կողմից հռչակված առաքելության հետ, և մասնավորապես, ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության աջակցման համատեքստում»,- հարցրել է նա:
Ի պատասխան, Էդվարդ Նալբանդյանը խոսել է միայն Տիգրան Առաքելյանի վերաբերյալ՝ ասելով, թե չի կարող խառնվել դատական գործերին, բայց եւ նշել է, որ գործը Վճռաբեկ դատարանի կողմից ուղարկվել է Վերաքննիչ դատարան, եւ որեւէ բան հիմա հնարավոր չէ ասել՝ մինչեւ դատական որոշումը: