
«Հազարամյակի մարտահրավերները» հաստատել է Վրաստանին 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելը

Business Грузия-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հաստատել է Վրաստանին 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելը:
Այդ կապակցությամբ այսօր Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցում կազմակերպվել է հատուկ միջոցառում, որին մասնակցել են Վրաստանի կրթության ու ֆինանսների նախարարներ Գիորգի Մարգվելաշվիլին և Նոդար Խուդարին, ինչպես նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը:
Դրամաշնորհը տրամադրվում է մարդկային կապիտալի որակի մեծացման և աշխատուժի զարգացման համար, ինչը պետք է իրականացվի գիտական և տեխնոլոգիական զարգացման մեջ ներդրումներ անելու միջոցով:
Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է 3 նախագծի մասին՝ ընդհանուր կրթության որակի բարելավում, արդյունաբերական հմտությունների ու աշխատուժի և բարձրագույն կրթության զարգացում: