
Դոլար գնող չկա

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 24-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել՝ պահանջարկի բացակայության պատճառով։ Դոլարն առաջարկվել է 411.6 դրամով, սակայն պահանջարկ որևէ գնով չի ներկայացվել։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ամերիկյան դոլարի միջին բորսայական փոխարժեքը կազմել էր 412.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.41%-ով կամ 1.67 դրամով։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այս պահին գնվում է միջինը 409.5 դրամով, վաճառվում՝ 412.5 դրամով։