Բաժիններ՝

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (17.06-24.06.2013թթ.)

Բնապահպանական պետական տեսչության կողմից 17.06-24.06.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.8 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 556.100 դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 37.500 դրամ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ խոշոր եղջերավոր անասունների արածեցման 2 դեպքերի համար 100.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 29.600 դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Կենսառեսուրսների, հողերի,  թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի կողմից  1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կոտայքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 90.000 դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 8 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 800.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 393.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի  և Ճամբարակի բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի և ձկան ապօրինի որսի դեպքերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է  100.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 15կգ խեցգետինը և 7 հատ <կարաս> տեսակի ձկները կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված  ապօրինի ձկնորսության համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 150.0.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 6.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է <սիգ> տեսակի 28 հատ տիրազուրկ ձկներ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Երևանի մանկատուն:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  963.4հազ.դր. գումար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս