
Հրշեջներին առայժմ չի հաջողվում մեկուսացնել հրդեհը. Ամենափրկիչ եկեղեցի է այցելել Վարդան Ղուկասյանը (ֆոտոշարք)

Հրշեջ-փրկարարներին առայժմ չի հաջողվում մեկուսացնել հրդեհը: Գյումրիի Ս. Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը շարունակվում է հրդեհվել: Այս մասին փոխանցում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, ով գտնվում է դեպքի վայրում: Ներկայում այրվող եկեղեցու տարածք են այցելել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, տեղակալները, մարզի հրշեջ վարչության պետը, ջրմուղագործներ, շինարարներ, ՀՀ քաղաքացիներ, ովքեր փորձում են օգտակար լինել հրդեհաշիջման աշխատանքներին: Հրշեջ-փրկարարների համար դժվարությունը կայանում է նրանում, որ հրդեհը եկեղեցու մեծ գմբեթում է և կռունկի օգնությամբ են փորձում ջուր բարձրացնել վերև և մասնակցել հրդեհաշիջմանը:
Ներկա դրությամբ այրվող եկեղեցու տարածք է ժամանել նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով բարձրացել է գմբեթ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.
Լուսանկարները՝ Լևոն Բարսեղյանի