Բաժիններ՝

PKK-ի դեմ պայքարում սպանվել է 6205 զինծառայող. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է հրապարակել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ Թուրքիայի մղած գրեթե երեսնամյա պայքարում կրած կորուստների մասին:

Այդ տվյալների համաձայն՝ 1984 թվականից մինչև 2012 թվականի օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում PKK-ի դեմ պայքարում զոհվել է 6205 զինծառայող: Կորուստների մեծ մասը բաժին է ընկել Հաքքարի, Վան, Շըրնաք, Դիարբեքիր, Էլյազըղ, Բինգյոլ նահանգներին:

Իսմեթ Յըլմազն այս տվյալները ներկայացրել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) ներկայացնող, Ստամբուլից ընտրված պատգամավոր Օքթայ Էքշիի համապատասխան հարցումից հետո:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը նույնպես տվյալներ էր ներկայացրել PKK-ի դեմ պայքարում Թուրքիայի զինված ուժերի կրած կորուստների մասին:

Դրանց համաձայն` 2012 թվականի հունիսի 8-ի դրությամբ PKK-ի դեմ պայքարում զոհվել է 6169 և վիրավորվել 4008 զինծառայող: Յըլմազի խոսքերով՝ զոհված զինծառայողներից 411-ը սպաներ են, 375-ը՝ ենթասպաներ, 585-ը՝ սերժանտներ, 4798-ը՝ շարքայիններ, ընդհանուր՝ 6169: Վիրավոր զինծառայողների պարագայում պատկերը հետևյալն է՝ 256 սպա, 263 ենթասպա, 401 սերժանտ, 3088 շարքային, ընդհանուր՝ 4008 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս