ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրա դիվանագիտական առաքելության ընթացքում՝ ընդգծելով երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։

Դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար և նախագահին փոխանցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին, դրա արդյունավետ իրականացմանն ու հետագա զարգացման հեռանկարներին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930