iDitord.org-ում մինչ այժմ գրանցվել է ընտրախախտումների 99 հաղորդագրություն: Ըստ կայքի` ընտրախախտումներից ամենաշատը գրանցվել են ընտրակաշառք և ճնշումներ տեսակը՝ 29, քվեարկության ընթացակարգի խախտումներ՝ 17, քվեարկության օրվա հասարակական կարգի խախտում՝ 9, ընտրացուցակներ՝ 7 և այլն:
7/13 տեղամասում ընտրության եկել էր մի կին՝ իրեն ուղեկցող մի քանի կանանց հետ, ում անձնագրի՝ կնիքի համար նախատեսված հատվածը կասկածելի տեսք ուներ։ Այնպիսի տպավորություն էր, որ անձնագրի վրա դրված կնիքը սպիտակ թանաքով փորձ է արվել ջնջել։
Թիվ 7/22 ընտրատեղամասում, որը տեղակայված է թիվ 105 դպրոցում, ուշագրավ դեպք է արձանագրվել: Առավոտյան՝ մինչ քվեարկության մեկնարկը, միջազգային դիտորդները պահանջել են տեղամասից հեռացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը, որը փակցված էր դպրոցի միջանցքում:
Հարցին, թե ինչպես է ՀՀ նախագահը գնահատում Հանրապետական կուսակցության հնարավորությունները, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այսօր, այս պահին գնահատելու ժամանակը չի, երեկոյան 20։0-ից հետո ձեր պատասխանը կլինի»։
Մալաթիա-Սեբաստիայի 7/7 ընտրատեղամասում ընտրողը քվեարկության էր ներկայացել երկու անձնագրով՝ հին և նոր։
Քիչ առաջ թիվ 1/17 ընտրատեղամասում ընտրության եկավ Երևանի գործող քաղաքապետ, ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը: Նա ընտրության էր եկել իր ընտանիքի հետ:
Նա նշեց որ երեկ երեկոյան, երբ ինքը առևտուր էր իրականացնում խանութներից, բոլոր խանութների, բենզալցակայանի աշխատողները զարմանքով նշում էին, որ քաղաքացիները միայն 20 հազար դրամանոցներով էին առևտուր անում։
Թիվ 7/01 տեղամասում քիչ առաջ դեպք է արձանագրվել: Քաղաքացիներից մեկը խնդրել է օգնել իրեն, քանի որ վատ տեսողության պատճառով չի կարողանում ընտրություն կատարել:
7/30 ընտրատեղամասում ժամը 11։00-ի դրությամբ 1278 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 320-ը։
Civilnet-ի տեսախցիկը նկարահանել է Հրաչյա Քոչարի փողոցում կայանած բազմաթիվ երթուղային տաքսիների որոնց երթուղին կապված չէ այդ փողոցի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
Մալաթիայի 7/13 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների միջև լարվածությունը պահպանվում է։ Շարունակվում են տարաձայնություններ՝ տարբեր հարցերի շուրջ։
«Բարև Երևան» դաշինքի նախընտրական շտաբից ահազանգում են, որ Նոր Նորքի չորրորդ զանգվածում տեղակայված 2/8 ընտրատեղամասում «Ժառանգության» նորկայացուցիչը «բռնել» է մի մարդու, ով փորձել է կրկնակի քվեարկություն իրականացնել:
Հայ ազգային կոնգրեսի կողմից քիչ առաջ տարածված տեղեկատվությունը, թե թիվ 9/03 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ներկայացել է ոչ սթափ վիճակում, չի համապատասխանում իրականությանը:
«Նոր Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածներում շենքերի բակերում ցուցակները ձեռքներին կանայք են շրջում, որոնք ամենայն հավանականությամբ գումար բաժանելու ակնկալիքով են շրջում»,- այս մասին 168.am-ին ՀԱԿ Նոր Նորքի տարածքային բաժնից հաղորդեց Վլադիմիր Կարապետյանը:
Մայիսի 5-ին, ժամը 08.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում` Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 97 միջն. դպրոցում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են hայտնաբերել:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված թիվ 7/31 ընտրատեղամասում մասսայական կուտակումներ են և ներսում, և դրսում։ Այս ընտրատեղամասում ծրարները մասամբ բաց են, կարծես նշան լինի:
08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ Կարեն Հարությունյանից և դիտորդ Ռուզան Գրիգորյանից` դուրս գալ տեղամասից:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 07/13 ընտրատեղամասում ժամը 10:30-ի սահմաններում մի տղամարդ եկել է քվեարկության, որի անձնագրի մեջ օքսիդացող կնիքը կարծես միտումնավոր մաքրված լիներ:
1990 թ. կառուցված Վ. Գալստյանին պատկանող տանը (140 քմ) տեղի է ունեցել բնական գազի արտահոսք` պայթյունով, որի հետևանքով վնասվել են տան հիմնային պատերը:
Ամերիկյան Forbes պարբերականը կազմել է աշխարհի այն 10 գրասենյակի ցանկը, որոնք ամենաքիչն են նման գրասենյակի:
«Ավագանու ընտրություններն անցնում են այնպես, ինչպես ընթանում են ՀՀ-ում ընտրությունները, բազմաթիվ, ինչպես և կանխատեսելի էր, վաղ առավոտից սկսվեց նույն թանաքների խնդիրը»:
Գյումրի քաղաքի Գործարանային փողոցում` Մուշ թաղամասի սկզբնամասում, «ԳԱԶ 3110» մակնիշի 33 ՕP 041 (վարորդ Բորիս Ղանդիլյան ծնվ.1984 թ.) պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի Կրուպսկայա փողոցի թիվ 50 տան բնակիչ Աշոտ Պողոսյանին:
Ժամը 01:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Սաիղ Մուրթազա Բասիլ Իաթը Մեղրի-Կապան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կմ հատվածում, վարելով Scania մակնիշի 13 B 25410 համարանիշի ավտոմքենան, կորցրել է կառավարումը, կողաշրջվել, դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի:
Չնայած այն հանգամանքին, որ ընտրական գործընթացը դեռ նոր է մեկնարկել, այնուամենայնիվ որոշ կուսակցություններ,արդեն իսկ ընտրախատումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացել:
12/22 տեղամասում` 142 նախակրթարան, տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը:
Բնականաբար, գումար վաստակելու նպատակով են ընկնում թրաֆիկյորների ճանկը, այլ ոչ թե՝ արկածախնդրությունից: Առավել հեշտ է գյուղերի աղջիկներին գցել ծուղակը՝ զգեստ գնելով, այլ երկիր տեղափոխելու ճոխ խոստումներով, որոնք կարիքի մեջ են հիմնականում և ուշադրության պակաս ունեն:
08:56-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր կան 8, 12 ընտրատարածքների տեղամասերից, որ անձնագրերում դրված կնիքների թանաքը արագ ցնդում է կամ հեշտությամբ սրբվում:
Այսօր կայանում են Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցում են 7 քաղաքական ուժեր:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 18։45-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիլյանի» անվան մանկատանը:
Ցավալի է, երբ ցանկանում ես վերադառնալ Հայաստան ու ինչ-որ բան փոխել, բայց տեսնում ես, որ դա այստեղ չի գնահատվում: Միևնույն ժամանակ էլ չեմ կարող մտածել, որ եթե Հայաստան չգայի՝ ինչպե՞ս կդասավորվեր իմ կյանքը: