7/7 տեղամասում քաղաքացին ներկայացել էր երկու անձնագրով

Մալաթիա-Սեբաստիայի 7/7 ընտրատեղամասում ընտրողը քվեարկության էր ներկայացել երկու անձնագրով՝ հին և նոր։ Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նա արդեն կատարել էր իր ընտրությունը։ Ընդ որում՝ քաղաքացին ինքն էր ներկայացրել երկու անձնագրերը՝ նշելով, որ նոր անձնագրի մեջ հասցեն հնարավոր է տեսնել միայն համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործմամբ, այդ իսկ պատճառով էլ իր հետ վերցրել էր նաև հին անձնագիրը, որի մեջ նշված էր հասցեն։ Հանձնաժողովի անդամները այդ հարցով խորհրդակցեցին տարածքային հանձնաժողովի հետ և կազմվեց համապատասխան արձանագրություն։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031