Կրկակի քվեարկության փորձ՝ թիվ 2/8 ընտրատեղամասում
«Բարև Երևան» դաշինքի նախընտրական շտաբից ահազանգում են, որ Նոր Նորքի չորրորդ զանգվածում տեղակայված 2/8 ընտրատեղամասում «Ժառանգության» նորկայացուցիչը «բռնել» է մի մարդու, ով փորձել է կրկնակի քվեարկություն իրականացնել: 168.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Ինչպես հայտնեց Հ. Խուրշուդյանը՝ քաղաքացու անձնագրից մաքրված է եղել կնիքը, սակայն տվյալները փոխանցվել են ոստիկանությանը:



