Բազմաթիվ խախտումներ` Երևանի ավագանու ընտրություններում

08:56-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր կան 8, 12 ընտրատարածքների տեղամասերից, որ անձնագրերում դրված կնիքների թանաքը արագ ցնդում է կամ հեշտությամբ սրբվում: Այս մասին հաղորդում է transparency.am կայքը:

07/05 ԶԼՄ ներկայացուցչին փորձել են խոչընդոտել ներկա գտնվել և հետևել քվեարկության ընթացքին:

7/23 թանաքը` 121 դպրոց, կնիքը անձնագրում դնելուց անմիջապես հետո թաշկինակով սրբվել է:

13/25 տեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ), հանձնաժողովի նախագահը մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկներ նետվել են քվեաթուփ առանց կնքելու:

Կարդացեք նաև

08/08 տեղամսում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում:

8/05 տեղամսում` 90 դպրոց, անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ են արձանագրվել:

07/14 ընտրատեղամասում 8:00-ի դրությամբ (թիվ 80 նախակրթարան) ներկա են միաժամանակ 3 ՀՀԿ վստահված անձինք:

7/32 գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում

13/36 տեղամասի (Նուբարաշենի 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնց Երևանի գրանցումը սկսվում է 2013 թ. փետրվարի 21 ից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031