7/14 ընտրատեղամասում տարեց կնոջ հարսը առանց թույլտվության մտել էր քվեախցիկ՝ սկեսրոջը օգնելու համար։ Ընդ որում, օգնում էր բավական ինտենստիվ և բարձրաձայն՝ հուշելով «Վեցը, վեցը…»։
Նոր Նորքի 6-րդ զանգվածի 2/23 տեղամասի «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ Արմեն Բաբաջանյանի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ստացված քվեաթերթիկները հաշվելու արդյունքում պարզվել է, որ 100 քվեաթերթիկ պակասում է:
Ընտրողների ակտիվ մասնակցությունը ինչ-որ ընտրատեղամասում, ի տարբերություն այլ ընտրատարածքների, հենց այնպես տեղի չի ունենում:
7/28 տեղամասում ժամը 16։30-ի սահմաններում իրարանցում էր։ «Իրավունքի Եվրոպա միության» դիտորդ Մհեր Արշակյանը լարված վիճակում ներս մտնելով ընտրատեղամաս՝ արհամարհական և կոպիտ ձևով անձնագիրը շպրտեց քարտուղարի սեղանին, որպեսզի գրանցվի, ինչի արդյունքում խառնվեցին դիտորդներն ու վստահված անձինք։
Այս ընտրությունները հետաքրքիր են նաև մի նորամուծությամբ, որ այս անգամ ընտրություներին մասնակցում են չափից շատ անգրագետներ:
ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկանքի համաձայն, ժամը 14։00-ի դրությամբ հաղորդում է ստացվել ընտրախախտումների 38 դեպքի մասին։
ՀՅԴ թեժ գծից 168.am-ին հայտնեցին, որ մոտ մեկ ժամ առաջա յուրօրինակ ընտրախախտման ահազանգ են ստացել:
Ռուզանն Արմենակյանը առարկեց և նշեց, որ եթե հեռանա, չի տեսնի գրառումները։ Շարունակելով վիճաբանությունը՝ Կարեն Մինասյանը աթոռը ետ քաշելով բղավեց. «Կհելնեմ՝ քացով կհեռացնեմ» և ավելացրեց որ իր՝ Ռուզաննայի վրայից «հոտ է գալիս»։
Ժամը 14:00-ի տվյալներով՝ Երևանում ընտրելու իրավունք ունեցող 816475 անձնացից քվեարկել է 273899 մարդ: Դա կազմում է ընտրողների 33,55 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովր տվյալներով՝ Երևանի վարչական շրջաններում քվեարկել են հետևյալ թվով անձիք:
Ես հարցրեցի, ասեց՝ ավագանու թեկնածու եմ: Չգիտեմ՝ որ կուսակցությունից է՝ ոչ մի անպատիվ խոսք կամ բարձր ձայն չի հանել, կուլտուրական, շնորհքով արտահայտվում էր: Մարդն էլ հասկացավ՝ գնաց ու այլևս չեկավ:
7/13 տեղամասում ժամը 16։00-ի սահմաններում ներկայացել էր մի ընտրող՝ Հովհաննես Մովսիսյան անունով, ում անձնագրի վրա ակնհայտորեն նկատվում էր կնիքը ջնջելու հետքը։
Մեր հարցին, թե հենց Ձեր դիմաց մարդիկ են նստած ցուցակներով, ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկում, ՀՅԴ-ականը պատասխանեց. «Դիմացն էլ կա, հետևն էլ կա, կողքն էլ կա: Ամեն տեղն էլ նույն վիճակն է»:
Սեփական կուսակցության փորձով փողը որպես բացառիկ ու միակ քաղաքական տեխնոլոգիա պատկերացնող բհկակական պատգամավորի դատողությունները ընտրությունների և կրեատիվության մասին հարիր են միջինասիական քաղաքական մշակույթին:
«www.168.am համացանցային կայքում տարածված տեղեկատվության համաձայն ընտրացուցակներում առկա են տարիներ առաջ մահացածների անուններ, ինչպես օրինակ` Անդրանիկի 44 շ. 55 բնակարանում գրանցված Արմեն Հայկի Մելիքյանի անունը, ով մահացել է 4-5 տարի առաջ։
«Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը «Բարև Երևան» դաշինքի շտաբին ահազանգել է, որ թիվ 4/24 ընտրատեղամասի մոտ կուտակումներ կան, ինչի համար ինքը դիմել է ընտրատեղամասի մոտ գտնվող ոստիկանությունը:
1/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների մատյանում այդ պահին քվեարկող ընտրողի հասցեն:
Վեճն այնքան թեժացավ, որ «Առաքելության» վստահված անձը Կ. Հարությունյանին դուրս հրավիրեց տեղամասից՝ դրսում շարունակելու «ռազբորկան»: Քիչ առաջ տեղամաս այցելեց նաև ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ-ականներին ցուցումներ տվեց, հեռացավ:
Միջադեպն արդեն ավարտվել է, սակայն հանձնաժողովը չի պատրաստվում արձանագրել միջադեպը՝ պատճառաբանելով, թե այն չի խոչընդոտել տեղամասի աշխատանքները, և որ այն տեղի է ունեցել տեղամասից դուրս:
08/34 տեղամասում` 137 մանկապարտեզ, քվեատուփը գցելիս երկու ծրարներից բացակայում են քվեաթերթիկները:
Ես խորապես հիասթափված եմ այն փաստից, որ մինչև այս պահը մեզ չի հաջողվել ընտրակեղծիքի որևէ նոր տեսակ հայտնաբերել: Ինձ թվում էր, որ երիտհանրապետականությունը, օգտագործելով իր կրեատիվ մտածողությունը, այս ընտրություններին կներկայանար ընտրակեղծարարության նոր շեդևրներով:
Թիվ 8/23 ընտրատեղամասում «Բարև Երևան» դաշինքի վստահված անձը «Բարև Երևան» շտաբին ահազանգել է, որ հետագայում պարզվել է, որ քաղաքացուն երեք քվեաթերթիկներ տվել է հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը:
7/31 ընտրատեղամասում ընտրողներից մեկ աղջիկ հանձնաժողովի անդամներից մեկին ասել է որ մատյանում մահացած մարդու անուն ազգանուն կա։
ժամը 10:10-ին ՀՅԴ թեժ գծից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն եւ հայտնել, որ Աջափնյակի 6/32, 6/33 ընտրատեղամասերի դիմաց «Աուդի Q 7» 88 ԱՕ 888 պ/հ ա/մ-ով գումար են բաժանում:
Իրենց հետ բերված գրիչներով քվեարկելու բազմաթիվ ահազանգեր են ստացվում 12-րդ ընտրատարածքի մի շարք տեղամասերից:
ԵԿ ցուցակը գլխավորող, Երևանի քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը կնոջ հետ քվեարկել է թիվ 15/16 ընտրատեղամասում: Քվերակությունից հետո լրագրողների հետ կարճ զրույցում նա նշել է, որ քվեարկել է հանուն Երևանի և իրենց հաղթանակի ու հավելել, որ «միասին մենք հաղթելու ենք և մեր Երևանը լինելու է գեղեցիկ Երևան, և մենք հպարտանալու ենք մեր Երևանով»:
Ինչպես քիչ առաջ 7/14 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը, ժամը 14։00-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 524 ընտրող։ Սակայն ծրար կնքողի մոտ նստած դիտորդներից մեկը, ով իր մոտ նշումներ է անում, թե քանի մարդ է մասնակցել ընտրությանը, ասաց, որ 454 հոգի են քվեարկել։
Մայիսի 5-ին, ժամը 08.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում` Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 97 միջն. դպրոցում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են hայտնաբերել:
Թիվ 7/15 ընտրատեղամասում այս պահին իրար են ծեծում ԲՀԿ-ական Ջիվան Պողոսյանն ու հանձնաժողովի անդամները:
7/31 ընտրատեղամասի բակում շարունակվում են խայտառակ կուտակումները։ Շատերը առավոտյան քվեարկել են, սակայն շարունակում են դրսում կանգնած մնալ.
07/05 ընտրատեղամասում ընտրողներից մեկը ցանկացել է երկու անձնագրով քվեարկել՝ իր և կնոջ փոխարեն, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել։