Նոր Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածներում շենքերի բակերում ցուցակները ձեռքներին կանայք են շրջում

«Նոր Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածներում շենքերի բակերում ցուցակները ձեռքներին կանայք են շրջում, որոնք ամենայն հավանականությամբ գումար բաժանելու ակնկալիքով են շրջում»,- այս մասին 168.am-ին ՀԱԿ Նոր Նորքի տարածքային բաժնից հաղորդեց Վլադիմիր Կարապետյանը:

Վերջինս նշեց, որ ilur.am կայքի լրագրողներին, ովքեր տեսագրում էին ցուցակներով մարդկանց, քաշքշել են:

Վ. Կարապետյանը հայտնեց նաև, որ կան ահազանգեր հենց ընտրատեղամասերից՝ ՀԱԿ հանձնաժողովի անդամների վստահված անձանց ու նախագահի վրա ճնշում գործադրելու մասին: Վ. Կարապետյանի խոսքով՝ Նոր Նորքի ընտրատեղամասերից ահազանգ է ստացվել նաև այն մասին, որ տեղամասերում քաղաքացիների անբնական ակտիվություն կա:

Բոլոր ահազանգերի առնչությամբ կազմվել է արձանագրություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031