Եկել էր ընտրության՝ ջնջված անձնագրով

7/13 տեղամասում ընտրության եկել էր մի կին՝ իրեն ուղեկցող մի քանի կանանց հետ, ում անձնագրի՝ կնիքի համար նախատեսված հատվածը կասկածելի տեսք ուներ։ Այնպիսի տպավորություն էր, որ անձնագրի վրա դրված կնիքը սպիտակ թանաքով փորձ է արվել ջնջել։

Երբ հանձնաժողովի անդամները այդ մասին նրան հարց ուղղեցին և ցանկանում էին արձանագրություն կազմել, կին՝ Արմինե Ասատրյանը, և նրան ուղեկցող կանայք այնպիսի մեծ աղմուկ բարձրացրին, որ նրանց հանգստացնելու համար միջամտեցին ոստիկանները։ Իսկ նրան ուղեկցող կանայք դեմ էին, որպեսզի այդ պրոցեսը արձանագրվի լրագրողի կողմից։

Նշենք, որ այս տեղամասում սա արդեն երկրորդ նման դեպքն է այսօրվա ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031