Փաստորեն, ԿԸՀ-ն ըստ էության չի հերքել, որ տեղի է ունեցել հանցագործություն։ Պարզապես դրա պատասխանատվությունը իրենց վրայից գցել են ոստիկանության վրա։
«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում Հայաստանի համայնքների միության ղեկավար Էմին Երիցյանը խոսում է Երևանի ավագանու ընտրությունների մասին:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 20։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 816 475 քաղաքացիներից ընտրության մասնակցել են 437 021-ը կամ 53.53%-ը։
7/04 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը (ՕԵԿ-ից) ժամ 17։00-ի սահմաններում առանց գրանցվելու դուրս է եկել 7/04 ընտրատեղամասից և չի վերադարձել։
Թիվ 7/15 ընտրատեղամասում քվեարկության հաշվարկի գործընթացին հետևում է 168.am-ի տեսախցիկը: ՈՒղիղ հեռարձակմամբ՝ կարող եք հետևել հաշվարկի գործընթացին:
Այսօր «Մեդիա կենտրոն»-ի հյուրերն են՝ քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, «Transparency International» ՀԿ ներկայացուցիչը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը…
ԲՀԿ թեկնածու Տիգրան Մարոյանը ժամը 20։30-ի սահմաններում մտել է 7/05 ընտրատեղամաս, ինչը ՀՀ Ընտրական օրենսգրքի խախտում է (թեկնածուներն իրավունք չունեն ներկա գտնվել տեղամասում)։
08/06 տեղամասում` թիվ 90 դպրոց` Բատիկյան փ., այլեւս ընտևրող չկա, հանձնաժողովի անդամները բոլորի աչքի առաջ ցուցակներում ստորագրում են ընտրությունների չեկած ընտրողների փոխարեն:
ԸԸՀ նախագահի միջամտությունից հետո խնդիրը կարգավորվել է, և այժմ նրանք գտնվում են տեղամասում, որտեղից կարող ենք հետևել քվեաթերթիկների հաշվարկման գործընթացին:
ԿԸՀ տեղեկանքի՝ ՏԸՀ նախագահի հաղորդմամբ տեղամասում գրանցվել է մեկից ավելի քվեարկելու փորձի միայն մեկ դեպք, որը կանխվել է, փաստն արձանագրվել է ՏԸՀ-ի կողմից, այնուհետ ՏԸՀ նախագահը տեղեկացրել է ոստիկանության ծառայողներին։
Ընտրությունների ավարտից մոտ 20 րոպե նույն տիպի 4-րդ խախտումն է գրանցվել 7/13 ընտրատեղամասում։ Ոմն Բարսեղյան Ռաֆիկ անձնագրի ետևում վնասված, ջնջված կնիքով ներկայացել է տեղամաս` ընտրելու։ Սակայն հանձնաժողովի անդամները թույլ չեն տալիս ընտրել։ Ծրարը մարվել է և համապատասխան արձանագրություն է կազմվել։
Այս փուլում հաջողվեց խուսափել լուրջ բախումներից: Որոշ քաղաքական ուժեր անձնուրաց կերպով քննադատելով մեզ, մոռացել էին, որ իրենք նույնքան պատասխանատու էին ընտրությունների որակի համար, որքան մենք:
168.am-ի հետ զրույցում «Արմավիրի զարգացման կենտրոն» հ/կ ղեկավար Նաիրա Առաքելյանն ասաց, որ իրենց դիտորդները նկատել են, որ թիվ 4/25 ընտրատեղամասում քվեախցիկները տեղադրված են ՀՀ օրենսգրքի սահմանված կարգի խախտումներով:
7/14 ընտրատեղամասում կասկածելի ինչ-որ անձնավորություն առավոտվանից ազատ շրջում էր ընտրատեղամասի մուտքի մոտ և բոլորի հետ ջերմորեն շփվում։ Ժամը 18։00-ի սահմաններում այս անձնավորությունը հայտնվել է տեղամասում՝ արդեն դիտորդի վկայականով, և նստել հանձնաժողովի անդամներից մեկի կողքը։
Երիտասարդը՝ դիմելով տեղամասի ներսում հավաքված լրագրողներին ու դիտորդներին, ասել է. «Դուք արդեն զզվացրիք, բա ո՞ւմ ընտրենք, բոլորը ղզիկներ են, Օսկանյանին ընտրե՞նք»
Այսօր մի քանի ընտրատեղամասերում կենսաչափական անձնագրերով՝ ID քարտերով, քվեարկություններ են տեղի ունեցել: Նմանատիպ քվեարկություն եղել է նաև թիվ 7/02 ընտրատեղամասում: Հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում հաստատել է, որ մեկ հոգի քվեարկել է ID քարտով:
Սա դիտվում է որպես գովազդ կամ հիշեցում ընտրողներին, ինչը ենթադրում է անհավասար պայքար ընտրություններում։
«Լուրը համապատասխանում է իրականությանը, հանձնաժողովի բոլոր անդամները հաստատեցին , որ երիտասարդը իրեն վատ է պահել: Դեպքը արձանագրվել է հանձնաժողովի կողմից»։
Ինչպե՞ս են ԲՀԿ-ականները վերաբերվում այսօր առավոտվանից հնչող այն մեղադրանքներին, ըստ որոնց՝ ԲՀԿ-ականները ևս ընտրակաշառք են բաժանում:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 816 475 քաղաքացիներից ընտրության մասնակցել են 366 982-ը կամ 44.95%-ը։
Հանձնաժողովի նախագահը նշեց, թե ինքը չի տեսել Մ. Կարապետյանին հարվածելու պահը, քանի որ վազել է փախուստի դիմած անձանց հետևից: Իսկ կնոջն, ըստ արձանագրության, հարվածել էր դիտորդը՝ Սարգիս Մաղդեսյանը:
«Արմավիրի զարգացման կենտրոն» հ/կ-ի ղեկավար Նաիրա Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թիվ 4/23 ընտրատեղամասում անձնագրերում դրոշմակնիքներ դնում էին քվեատուփի մեջ ծրարները գցելուց առաջ:
Մայիսի 5-ին, ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 շենքի 48-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշտարակ քաղաքում գրանցված մի երիտասարդ քիչ առաջ մտել էր թիվ 7/18 ընտրատեղամաս և ուզում էր քվեարկություն կատարել: Սակայն հանձնաժողովի անդամները նրան դա թույլ չտվեցին:
Ներքին Չարբախում 12/18 և 12/19 ընտրատեղամասերում միջադեպ է գրանցվել: 3 մեքենաներից՝ 2 «PRADO» և 1 «TOYOTA COROLLA», բաղկացած շարասյունը կանգ է առել ընտրատեղամասերի մոտ, մեքենաներից իջել են սպորտային կազմվածքով տասնյակից ավել երիտասարդներ, որոնք եկել էին «դուխ» տալու ԲՀԿ-ական թեկնածու Շառոյան Սամվելին:
«Ցավոք, մայիսի 5-ը հերթական հիասթափեցնող օրն է Հայաստանի և Երևանի բնակչության համար»։
Թիվ 7/08 ընտրատարածքում քաղաքացի Դոնարիկ Ալեքսանյանը լուրջ իրարարանցում է ստեղծել. նա պահանջում է, որպեսզի ընտրացուցակից հանեն իր այն բարեկամներին, ովքեր հաշվառված են տվյալ հասցեում, բայց Երևանում չեն բնակվում:
Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Կարեն Կարապետյանը Վեդի-Գյուղամեջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Գողացել են Թրանսփարեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արման Ալեքսանյանի տեսախցիկը:
«ՀՀԿ-ի հարց լուծողը սկսեց հետապնդել մեզ և կանգնեցրեց: Արդեն խոսակցությունը շարունակվեց. «Արա-ն ով ա, արա, դու ով ես, որ ընձի ասես գնա, արա: Արա դու ով ես» ոճով: Ողջ վեճը տեսանկարահանվում էր, և ՀՀԿ-ականը փորձեց խլել մեր տեսախցիկը, ինչը նրան չհաջողվեց»: