Մի քանի տարի առաջ մահացածների անուններ՝ 7/13 ընտրատեղամասի ցուցակում

Մալաթիայի 7/13 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների միջև լարվածությունը պահպանվում է։ Շարունակվում են տարաձայնություններ՝ տարբեր հարցերի շուրջ։ Դժգոհությունները հիմնականում կապված են ընտրացուցակների անճշտությունների հետ։ Մասնավորապես, դրանցում առկա են մահացած մարդկանց անուններ։ Ընդ որում՝ ոչ թե նոր, այլ տարիներ առջ մահացածների։ Օրինակ՝ ընտրացուցակում տեղ էր գտել Անդրանիկի 44շ. 55 բնակարանում գրանցված Արմեն Հայկի Մելիքյանի անունը, ով մահացած է 4-5 տարի առաջ։ Նրա անունը ցուցակում տեսավ նույն հասցեում հաշվառված ընտրողը և իր դժգոհությունը արտահայտեց։

Ավելացնենք, որ այս պահին 7/13 տեղամասում ժամը 11։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 225 ընտրող։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031