iDitord.org-ում մինչ այժմ գրանցվել է ընտրախախտումների 99 հաղորդագրություն

iDitord.org-ում մինչ այժմ գրանցվել է ընտրախախտումների 99 հաղորդագրություն: Ըստ կայքի` ընտրախախտումներից ամենաշատը գրանցվել են ընտրակաշառք և ճնշումներ տեսակը՝ 29, քվեարկության ընթացակարգի խախտումներ՝ 17, քվեարկության օրվա հասարակական կարգի խախտում՝ 9, ընտրացուցակներ՝ 7 և այլն:

Տեղեկացնենք, որ արդեն երկրորդ տարին է՝ iDitord համակարգի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի, ով վկա է եղել ինչ-որ ընտրակեղծիքի, կարող է ահազանգել և տեղեկացնել այդ մասին ինտերնետային կայքի միջոցով՝ այցելելով iDitord.org կայք:

Կայքն ունի լրագրողների թիմ, ովքեր կոնկրետ ահազանգերի ետևից գնում են, ստուգում դրանք և նյութեր են հրապարակում, որից, ըստ բանախոսի՝ կարող են ազատորեն օգտվել լրատվամիջոցները և հրապարակել դրանք: Տեղեկացնենք, որ iDitord.օrg-ում առկա է նաև ահազանգերի քարտեզ: Կայքից կարելի է բեռնել նաև iOS-ի և Android-ի օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածներ: Ընտրախախտումների մասին կարելի է տեղեկացնել նաև Twitter-ի միջոցով՝ #iditord: Ինչպես նաև՝ iDitord.org թեժ գիծ՝   077 93-83-66, SMS`   055 34-86-73:

Տեսանյութեր

Լրահոս