Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրություն կազմել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 07/13 ընտրատեղամասում ժամը 10:30-ի սահմաններում մի տղամարդ եկել է քվեարկության, որի անձնագրի մեջ օքսիդացող կնիքը կարծես միտումնավոր մաքրված լիներ: «Ազաքելություն» կուսակցության վստահված անձ Տիգրան Նաղդալյանը հանձնաժողովի նախագահի ուշադրությանն է հրավիրել այդ հանգամանքը՝ պահանջելով արձանագրել այդ փաստը: Սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել՝ ասելով, թե ընտրողը եկել է տեղամաս և ինքն իրավունք չունի նրան թույլ չտալու, որպեսզի կատարի իր ընտրությունը:

Հանձնաժողովի նախագահն ասել է, որ եթե խախտում կա, ապա դա պետք է պարզեն ԿԸՀ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը, սակայն այդպես էլ որևէ արձանագրություն չի կազմել:

Տղամարդն ընտրել ու դուրս է եկել տեղամասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031