20 հազարանոցը տեղ է հասել. Լինելու է հերթական կեղծված ընտրությունը
Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները: Ժամը 80:00-ին սահմանված կարգի համաձայն մայրաքաղաքում բացվել են բոլոր 464 ընտրատեղամասերը: Չնայած այն հանգամանքին, որ ընտրական գործընթացը դեռ նոր է մեկնարկել, այնուամենայնիվ որոշ կուսակցություններ,արդեն իսկ ընտրախատումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացել:
«Երեկվանից հատկապես երեկոյան երբ մի քանի տեղ առևտուր էի անում, նաև գազալցակայանում, երբ մեքենան գազ էի լցնում, բոլորն ասում էին, թե այսօր տարօրինակ կերպով բոլորը ովքեր գալիս են առևտուր անելու՝ քսան հազարանոցով են գալիս, ինչը նշանակում է, որ ընտրակաշառքը լայնամասշտաբ բաժանել են: Ընդ որում նույն խանութի աշխատողներն էլ էին ասում, որ արդեն գումարները բաժանել են, այնպես, որ հերթական լայնամաստշատ ընտրակաշառքով ընտրություններն են», -այս մասին galatv.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնել է Բարև Երևան դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ քաղաքապետի թեկնածուի, ահազանգեր հիմնականում ստանում են Աջափնյակ վարչական շրջանից:
«Ահազանգը այն է, որ շենքերի բակում ցուցակները ձեռքերին կանգնած են մարդիկ, ովքեր քաղաքացիներին ուղարկում են ընտրատեղամասեր»,-նշել է Արմեն Մարտիրոսյանը:



