Սերժ Սարգսյան. «Ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակ» (տեսանյութ)

Քիչ առաջ Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված  9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես քվեարկել եմ զարգացող, բարեկարգ և ավելի հարամարավետ Երևանի համար։ Ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակ։ Քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, որը հստակ պատկերացնում է Երևանի քաղաքապետի և ընդհանրապես` Երևանի քաղաքապետարանի դերը և տեղը Հայաստանի պետական կառավարման համակարգում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերժ Սարգսյանը։
Հարցին, թե ինչպես է ՀՀ նախագահը գնահատում Հանրապետական կուսակցության հնարավորությունները, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այսօր, այս պահին գնահատելու ժամանակը չի, երեկոյան 20։00-ից հետո ձեր պատասխանը կլինի»։

Տեսանյութեր

Լրահոս