191 դպրոցում տեղակայված 8/23 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ, որոնք քվեարկված են հոգուտ ՀԱԿԿ-ի: Դեպքը արձանագրվել է: Տեղեկացվել է նաև Ոստիկանությունը:
7/08 տեղամասում ընտրողներին մի կին հանձնաժողովի անդամներին բողոքել է, որ ամեն անգամ ընտրություններին իր երեխաների փոխարեն, ովքեր գտնվում են արտասահմանում, ուրիշ ստորագրություններ են լինում մատյանում։
Հրաչյա Քոչար փողոցում` Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ, ժամը 10.30-ի սահմաններում Henaran.am-ի թղթակիցը նկատել է 18 «գազելներ», ինչպես նաև Semafor տաքսի ծառայության մի քանի մեքենաներ:
Անձամբ տեսնելով,որ թանաքն անհետանում է, հանձնաժողովի նախագահը զարմացավ ու հայտարարեց,որ սա հանձնաժողովի պարտականությունների մեջ չի մտնում:
Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից շատերը մտադիր են ընտրությունների գնալ երեկոյան ժամին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կրկին ակտիվ է ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ներկայացնում ենք նրա վերջին գրառումներից մեկը՝ Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման մասին:
Քիչ առաջ Երևան Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայաված 9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ընտրողը երկու քվեաթերթիկներն էլ քվեարկել էր, սակայն քաղաքացին քվեարկելուց հետո զգուշացրեց, որ որ մոտ երկու ծրար կա։
Մայիսի 5-ին, ժամը 10.40-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Գյումրու Կամոյի փողոցի թիվ 71 շենքի 56-րդ բնակարանի բնակիչներ՝ 1975 թ. ծնված Ա. Հարությունյանը և 1937 թ. ծնված Թ. Գևորգյանը, իսկ «Ավստրիական» մանկական հիվանդանոց` 2001 թ. ծնված Ք., 2003 թ. ծնված Թ. և 2003 թ. ծնված Ռ. Մկրտչյաննները:
Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասում ժամը 13։20-ի սահմաններում մարդկանց կուտակումներ են գոյացել։ Հավաքվածներին է մոտեցել ՀԱԿ կուսակցության վստահված անձ Գևորգ Գևորգյանը։
Henaran.am-ը տեղեկացնում է, որ 2/35 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար աշխատող «ակտիվը» կուտակումներ է ստեղծել:
«Բարև Երևանի»Եղբայրության շտաբ առավոտվանից մտնում և մոլորված հարցնում են ԺԵԿ-ի Լարիսային, ով գումար է խոստացել:
Հարցի, թե «Բարև, Երևանի»` ընտրախախտումների վերաբերյալ հայտարարությունից հետո իրավապահ մարմինները կապվե՞լ են իրենց հետ, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Բացարձակ, կապվելու խնդիր էլ չեմ տեսնում, որովհետև այդ ամենն իրենց աչքի առջև է տեղի ունենում: Կապվեն, որ ի՞նչ անեն»:
Կոմիտասի Գյուլբենկյան փողոցում գտնվող Գուրգեն Արսենյանի ՄԱԿ գրասենյակի դիմաց կուտակումներ են և փող են բաժանում: Ըստ ահազանգողի՝ մարդիկ ցուցակներով մտնում են ներս և դուրս են գալիս:
Ժամը 09:30` ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Քանաքեռ 1-ին փող. 39 տան բնակչուհի Ռ. Կ.-ն և հայտնել, որ իրենց հարևան, 26 տան բնակիչ Ս. Մ.-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կաշառք է բաժանել բոլորին:
Թիվ 6/21 և 6/22 ընտրատեղամասերի դիմաց, որը տեղակայված է թիվ 168 դպրոցում, երեք տղամարդ ցուցակները ձեռքներին նշումներ են կատարում: «Բարև, Երևան» շտաբն ահազանգ էր ստացել, որ տվյալ տարածքում տեղամասի բնակիչներին հաշվառում են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ:
«Հանրապետականների խաղերը բոլորս գիտենք, դուք չպետք է ասեք` որտեղ նստենք»։
07/31 տեղամասում` թիվ 6 ուսումնարան, քվեարկության խցերից ընտրողները դուրս են գալիս, առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու: Ինչպես նշել էր asparez.am-ը, Հանձնաժողովի նախագահին (Սերգեյ Աղաբաբյան) զգուշացնելուց հետո, խախտումը վերացվել է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հաստատել է, որ 08/08 տեղամասում նդհարումներ եղել են, և ներկայումս ոստիկանները գտնվում են տեղամասում։ ԿԸՀ-ն խոստանում է պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ:
«Բլեյանի դպրոցի» շրջակա շենքերում բաժանվում են գունավոր գրիչներ եւ ընտրողներին յուրաքանչյուրին 20.000 գումար են տալիս՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ահազանգը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 1/17 ընտրատեղամասում այսօր միջադեպ է գրանցվել:
Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից մեկի հաղորդմամբ՝ երեկ ուշ երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի ներկայացուցիչները բնակիչներին գունավոր՝ վարդագույն, կանաչ և կարմիր գրիչներ են բաժանել:
Արաբկիր վարչական շրջանի թիվ 4/5 ընտրատեղամասից 168.am-ին տեղեկացրեցին, որ համատարած երևույթ է նկատվում, երբ քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց առաջ թարս են ծալում՝ տեքստը դեպի դուրս:
Երևանի 7/28 ընտրատեղամասում առավոտյան ժամը 11։55-ի սահմաններում միջադեպ տեղի ունեցավ։ Transparency International կազմակերպության դիտորդը նկատեց, որ քվեախցում միանգամից երկու հոգի են և այդ մասին տեղյակ պահեց հանձնաժողովի անդամներին։
ՀՅԴ թեժ գծին ահացանգում են, որ 161 դպրոցում տեղակայված 11/24 տեղամասի դիմաց ոմն Արմեն Մելոյանը և համատիրության պետ Ռոմիկ Աղաջանյանը ընտրակաշառք են բաժանում:
Արաբկիր վարչական շրջանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղակայված թիվ 5/27 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10:15-ի սահմաններում հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է, որ քվեախցիկում դատարկ ծրար է եղել, որը քաղաքացիներից մեկը փոխանցել է հանձնաժողովի անդամներին:
7/05 ընտրատեղամասում ընտրողներից մեկը շփոթմամբ ցուցակում ստորագրեց մոր փոխարեն։
Քաղաքացին ահազանգել է, որ Երևանի «երրորդ մաս» կոչվող տարածքում գտնվող 2/3 տեղամասի մոտ, թիվ 143 դպրոցի դիմաց մարդկանց շատ մեծ կուտակումներ կան և անթաքույց փող է բաժանվում:
Հաղթանակ գյուղում տեղայակված 7/14 ընտրատեղամասում առավոտյան իրարանցում էր։ 3 վստահված անձ ներկայացող տղամարդիկ (որոնցից երկուսը՝ ՀՀԿ-ից), համապատասխան վկայականներ չունեին, ինչի մասին ահազանգեցին դիտորդները։
Թիվ 7/11 ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձ Շավարշ Շախուրյանը բաց քվեարկություն է կատարել: