Գազի արտահոսք` պայթյունով
Մայիսր 5-ին, ժամը 04.03-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գեղանիստի գյուղի 14-րդ փողոցի թիվ 20 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք` պայթյունով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Պարզվել է, որ 1990 թ. կառուցված Վ. Գալստյանին պատկանող տանը (140 քմ) տեղի է ունեցել բնական գազի արտահոսք` պայթյունով, որի հետևանքով վնասվել են տան հիմնային պատերը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տարահանվել են 1960 թ. ծնված Վ. Գալստյանը, 1965 թ. ծնված Սեդա, 1986 թ. ծնված Վահան և 1988 թ. ծնված Գալուստ Գալստյանները և 1989 թ. ծնված Անի Հակոբյանը:
Հրշեջ-փրկարարները կատարել են տարածքի սահմանազատում: Զոհեր և տուժածներ չկան:



