Բաժիններ՝

10 գրասենյակ, որոնք ամենաքիչն են նման գրասենյակի. Forbes

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել է աշխարհի այն 10 գրասենյակի ցանկը, որոնք ամենաքիչն են նման գրասենյակի:

Առաջին տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն մայրաքաղաքում Google ընկերության նոր շտաբ-բնակարանը- Բրիտանական Google-ը տեղափոխվել է նոր նստավայր, որի ստեղծման վրա ջանքեր են գործադրել PENSON ստուդիայի տաղանդավոր ճարտարապետներն ու դիզայներները: Այն ստացվել է աներևակայելի հարմարավետ, զվարթ` դրա հետ մեկտեղ չկորցնելով իր գործառույթները:

Ողջ գրասենյակն ընկալվում է որպես մեկ բաց, մեծ տիրույթ, որում առանձնացված են թեմատիկ գոտիները` մինչև 200 մարդ տեղավորող Town Hall անվանմամբ կոնֆերանսի դահլիճը, Lala գրադարանը` կիսակլոր սպիտակ բազմոցով ու տարբեր գույնի բարձիկներով, Secret Garden-ը` նախատեսված նրանց համար, ովքեր հոգնել են գրասենյակում նստելուց` տանիքում տեռասա` փափուկ նստարաններով և շրջապատված կանաչ ցանկապատով, որտեղից բացվում է Լոնդոնի համայնապատկերը:

1

 

Երկրորդ տեղում է Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում գտնվող Red Bull-ը: Այս գրասենյակը կառուցվել է Red Bull ընկերության փիլիսոփայությանը համապատասխան: Sid Lee Architecture բյուրոյի գլխավոր ճարտարապետ Ժան Պելանն առաջարկել է օգտագործել մարդկային ուղեղի երկու հակադիր և փոխլրացնող կիսագնդերի սկզբունքը. բանականություն ընդդեմ ինտուիցիայի, արվեստն ընդդեմ արդյունաբերության, խավարն ընդդեմ լույսի, հրեշտակներն ընդդեմ հրեշների:

Նախագծի հեղինակների նպատակներից մեկը ինդուստրիալ շինության կոպտության ու պարզության միավորումն է Red Bull-ի ակտիվ, անգամ մարզական կենդանի դիրքորոշման հետ: Կազմակերպության կարգախոսներից մեկն այն է, որ էներգիան չի կորում, էներգիան վերաբաշխվում է:

2

 

Երրորդ տեղում ԱՄՆ նահանգի Յուտա նահանգի Adobe ընկերության նոր շտաբ-բնակարանն է: Սան Խոսեում (Կալիֆոռնիա) Adobe ընկերության առաջին շտաբ-բնակարանն ականատեսների խոսքերով հիշեցնում է տիեզերակայան: Լեհիում (Յուտա) գտնվող նոր գրասենյակը ստեղծվել է Rapt Studio-ի և WRNS Studio-ի ճարտարապետների կողմից:

Շինության կառուցման ժամանակ օգտագործվել է մեծ քանակությամբ ապակի, ինչի շնորհիվ ներսում գերիշխում է բնական լույսը, կան վիթխարի բաց տիրույթներ: Գրասենյաում առկա է լիամասշտաբ բասկետբոլային հրապարակ, պատ մագլցելու տեղ, սեղանի թենիս, մարզասրահ և սրճարան:

3

 

Չորրորդ տեղում Լեհաստանի Կրակով քաղաքում Pride & Glory Interactive գովազդային գործակալության գրասենյակն է: Այն նախագծվել է Morpho Studio-ի լեհ ճարտարապետների կողմից: Գրասենյակը տեղակայվել է նախկինում մալուխի արտադրման գործարանի շենքում:

Շինության հիմնական նախագծի գաղափարը բավական հակասական է. պահպանել գործարանի արդյունաբերական մթնոլորտը և նրանում ներդաշնակ ներառել այնպիսի տարրեր, որոնք ստեղծում են տնային հարմարավետություն: Կարևոր տարր է հանդիսացել ճաշարանով բաց խոհանոցը, ինչը դրա հեղինակների մտահղացմամբ կոչված է աշխատավորներին միավորել մարդկանց` զգալ ինչպես տանը:

4

 

Հինգերորդ տեղը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում Yandex II-ի գրասենյակն է: Սանկտ Պետերբուրգում Яндекс ինտերնետային ընկերության համար գրասենյակը ստեղծվել է ռուսական Za Bor Architects ստուդիայի կողմից: Za Bor Architects-ը և Яндекс-ը համագործակցում են արդեն իսկ երկրորդ անգամ:

2008 թվականին բացվեց առաջին գրասենյակը: Երկրորդ նախագիծն էլ նույն շենքում գրասենյակն է, որը նախորդից կրկնակի մեծ է և ունի ընդհանուր 3310 քառակուսի մետր տարածք, որից 200 մետրը երկար միջանցք է:

5

 

Վեցերորդ տեղում Դանիայի Բիլլունդ քաղաքում գտնվող Lego PMD-ի շտաբ-բնակարանն է: Հենց այդպիսին էլ պետք է լինի «խաղալիքային» ընկերության գրասենյակը, այն էլ սկանդինավյան` առանց որևէ խստության ու լրջության, մեծ լուսավորությամբ, բաց տարածությամբ, վառ կենսուրախ գույներով:

Այդ ամենը ստեղծել են Rosan Bosch-ի ու Rune Fjord-ի դիզայներները: Վերջիններիս գլխավոր գաղափարը եղել է այնպիսի ինտերիերի ստեղծումը, որը կօգնի աշխատակիցներին վերադառնալ իրենց իսկ մանկություն: Դիզայներներին հաջողվել է փաստացիորեն վերացնել խաղի ու աշխատանքի միջև անդունդը:

6

 

Յոթերորդ տեղում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Microsoft ընկերության շտաբ-բնակարանն է: Վիեննայում Microsoft-ի գլխավոր գրասենյակի ստեղծմամբ զբաղվել են INNOCAD Architektur ճարտարապետական բյուրոյի մասնագետները:

Նախագծի նպատակն աշխատանքային մթնոլորտում սոցիալական կյանքի ինտեգրման ներդաշնակությունն է: Գրասենյակում առկա են թեմատիկ սենյակներ` նախատեսված բանակցությունների համար. «որսորդական տնակ»` ամբողջովին առանձնացված փայտով և «օվկիանոս»` ակվարիումի կառուցմամբ:

7

Ութերորդ տեղում Դանիայի Խորսենս քաղաքում գտնվող Vitus Bering Innovation Park-ն է: Վիտուս Բերինգի անվան, ձեռնարկատերերի համար նախատեսված նորարարական կենտրոնը հանդիսանում է դանիական C.F. Moller ճարտարապետական բյուրոյի նախագիծ: Այստեղ հիմնական հայեցակարգը դարձել է անդադար պրոֆեսիոնալ աճի գաղափարի երևակայական կենսագործումը:

8

 

Իններորդ տեղում Իտալիայի Էմպոլի քաղաքում Cable Industry-ի շտաբ-բնակարանն է: Բանկային ծրագրեր մշակող Cable Industry ընկերության` էմպոլիում կենտրոնական գրասենյակի շենքի հեղինակն իտալական Massimo Mariani դիզայներական ընկերությունն է:

Օբյեկտի ընդհանուր հրապարակը հիշեցնում է «Տիեզերական Ոդիսևս» ֆիլմի նավը, այն զբաղեցնում է երեք հարկ և 4500 քառակուսի կիլոմետր տարածություն: Առաջին հարկը, ըստ էության, գտնվում է գետնի տակ: Նրա շուրջը փորվել  է լայն փոս, որը ծածկվել է խոտածածկով: Գիշերային ժամանակ ճիշտ լուսավորություն կազմակերպելու շնորհիվ այդ տիրույթը լցվել է լույսով և ստեղծվել է թռչող տիեզերանավի տպավորություն:

9

 

Տասներորդ տեղում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Facebook-ի նոր շենքի նախագիծն է: Սոցցանցի նոր շենքը նախագծել է 84-ամյա պատրիարք, հանրահատ Ֆրենկ Գեհրին: Նա այն հազվադեպ ճարտարապետներից մեկն է, ով կարողացել է բավարարել պատվիրատուների պահանջները և միևնույն ժամանակ տեղավորվել բյուջեում:

Facebook-ի նոր շենքը տարածքային առումով կլինի վիթխարի, սակայն ճարտարապետական առումով` շատ պարզ և բառացիորեն հիշեցնելու է անգար կամ պահեստ: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքերով` շենքը հեռվից պարզապես հիշեցնելու է կանաչ բլուր: Նոր գրասենյակը դառնալու է ողջ մոլորակում ամենամեծ բաց աշխատանքային տիրույթը: Այն նախատեսված է 2800 մարդու (ծրագրեր մշակողների) համար:

10

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031