Նրա կողքին է դեռ «գլխավոր ճարտարապետը»՝ Գագիկ Ջհանգիրյանը: Եթե հանկարծ նա վերադառնա իշխանության, արդյո՞ք չի շարունակի իր արածները, մանավանդ, երբ որևէ ներողություն չի խնդրել ժողովրդից:
«Գյումրեցի ընկերներ» շինարարական կազմակերպությունը, որը Գյումրիում փողոցաշինական աշխատանքներ է իրականացրել, դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին` կազմակերպությանն ունեցած աշխատավարձային պարտքերը չվճարելու համար:
Ի գիտություն ընդունել, որ այլ կուսակցության անդամ Առաջին Նախագահը Քաղխորհրդի իր համակարգողով դուրս է եկել Քաղխորհրդի կազմից, Քաղխորհրդի աշխատանքների ժամանակավոր համակարգող ընտրել Քաղխորհրդի անդամ Ն. Փաշինյանին,
Թուրքիան ներկայումս ԱՄՀ-ին պարտք է 6.1 միլիարդ դոլար:
«Զուտ պրոտոկոլի առումով կարող են լինել այցեր, որոնց մանրամասները նույն պահին չներկայացվեն հանրությանը: Սա ոչ թե ոչ ժողովրդավարական մոտեցում է, այլ պարզապես կարող է խանգարել սկսված գործընթացներին կամ հարցերի շուրջ պայմանավորվածությանը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ կներկակայացնի մանրամասները, երբ լինի դրա անհրաժեշտությունը կամ երբ ինքը հարմար կգտնի»,- ասում է Ռ.Հակոբյանը
Այսօր Կապան քաղաքում մեկնարկեց վավերագրական ֆիլմերի փառատոնը, որը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: Սյունիքի մարզում փառատոնի կազմակերպիչ «Երկյակ» ԵՀԿ նախագահ Արմեն Դավթյանի խոսքով՝ փառատոնը կանցկացվի Կապան և Քաջարան քաղաքներում:
Ասադը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունները զարգացում կապրեն նաև Մադուրոյի նախագահության ընթացքում:
Բոլոր նրանք, ովքեր ընտրակաշառքի փաստին ականատես կլինեն, դրանից կվրդովվեն, կդժգոհեն, թող գան կուսակցության կենտրոնական գրասենյակ, թող զանգահարեն ինձ, ինք կգնամ իրենց մոտ:
Twitter-ի համաշխարհային թրենդներում են հայտնվում այն բառերը որոնք մեկ ժամում հիշատակվում են նվազագույնը 10.000-20.000 հաղորդագրությունում:
Մենք բացառիկ կարևորում ենք այս շարժումը, բացառիկ կարևորում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի անձի դերակատարությունը, բայց կան բաներ, որ մենք չենք հասկանում. մենք չենք հասկանում մի օրով Մոսկվա գնալը և «հայ ժողովրդի հաղթանակը» Մոսկվայից բերելը, մենք չենք հասկանում ամսի 9-ի Ոստիկանապետի հետ մոմավառությունը, մենք չենք հասկանում, օրինակ, ամսի 9-ին Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելը: Որքան մենք գիտենք, Հիսուսը հարություն է առել:
«Գագիկ Ծառուկյանն առանցքն է մեր կուսակցության, այն հիմքն է, որի վրա կառուցվել է այն ամենն, ինչ կոչվում է «Բարգավաճ Հայաստան», այն հոգեվիճակը, որը կոչվում է «Բարգավաճ Հայաստան», այն զգացմունքը, զգացողությունը և գործնական քայլերը, որ կոչվում է «Բարգավաճ Հայաստան»։ Այն, ինչ մատուցվում է մեր բնակիչներին, մատուցվում է, այդ հիմքերից է բխեցվում, ինչի՞ մասին է խոսքը,»,-այսպիսի պատասխան տվեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում քարոզարշավին:
ՀՀ ՊՆ N զորամասի պահեստապետ Արայիկ Բադալյանը 2012թ դեկտեմբերի 16-ից մինչև 23-ը, պարբերաբար յուրաքանչյուր օր տարբեր տեսակի ու քանակի սննդամթերքը դուրս է բերել պահեստից՝ իրացնելու նպատակով: Սա, ըստ նախաքննական մարմնի, իսկ քրեական գործը վարույթ է ընդունվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Փաշազադեն ընտրվել է նաև ԱՊՀ Մուսուլմանների Խորհրդատվական խորհրդի ղեկավարի պաշտոնում:
«Քաղաքական ժուլիկությունը սկզբում Լևոն Տեր-Պետրոսյանը փորձ արեց իրականացնել ՀՀԿ-ի միջոցով, բայց վերջինս լավագույնս օգտագործեց Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունն ու ասաց ցտեսություն, ես չեմ կարող դավադիր քայլ անել գործընկերոջս նկատմամբ»,- ասում է Ռ.Հակոբյանը
Նրանցից 4-ը հրապարակավ է ենթարկվել մահապատժի, իսկ մնացյալ երեքը՝ Շիրազի «Ադիլաբադ» բանտում:
Թուրքական ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ գործողություն՝ ընդդեմ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության տեղական մասնաճյուղի:
Դրանով իսկ նախագահ Ֆրանսուա Օլանդը փորձել է պատասխանել այն մեղադրանքներին, որ իր կաբինետը բաղկացած է այսպես կոչված gauche caviar-ներից՝ «հարուստ ձախերից»:
Ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը հայտարարել է, որ Մխիթարյանը, Յարմոլենկոն և Կոնոպլյանկան դժվար թե տեղափոխվեն այլ ակումբներ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Բաբաջանի խոսքերով՝ ՄԱԿ-ի կառույցում անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն այդ կառույցը:
Ի վերջո, «հզոր» ԲՀԿ-ն մեծ առաքելություն կատարեց նախագահական ընտրություններում, բայց դրանից հետո կորցրեց ամենակարող այլընտրանքի ընկալումը: Հիմա վերականգնվում է հենց այդ ընկալումը, քանի որ առանց դրա ԲՀԿ-ի ֆունկցիան իշխանական համակարգի պահպանման գործընթացում արդյունավետ չի կարող լինել:
Մի քանի օր առաջ Թուրքիայում տեղի ունեցավ ամոթալի միջադեպ, երբ հեծանիվով երթևեկող Սաակաշվիլին բախվեց բեռնատարի հետ:
«Միլանի» նախկին ֆուտբոլիստ 37-ամյա Կլարենս Զեեդորֆը շարունակում է արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել բրազիլական «Բոտաֆոգոյում»:
Փհենյանը դա ներկայացրել էր երեկ՝ ընդգծելով, որ հյուսիսկորեական կողմի պատասխան միջոցները կձեռնարկվեն առանց նախազգուշացման, եթե Սեուլը ձեռնարկի այնպիսի գործողությունները, որոնք կվիրավորեն ԿԺԴՀ-ի բարձր արժանապատվությունը:
Այսօր ՀՀ Ոստիկանության օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը ներկայացրել է նաև Ոստիկանության օրվան նվիրված տեսահոլովակ:
ՀԱԿ-ի և ցանկացած այլ կուսակցության հետ մեր համագործակցությունը տեղի է ունենում այն ընդհանուր շահերի շուրջ, որոնք տեսանելի են ընտրողների համար:
Համաներման տակ են ընկել մինչև 2013 թվականի ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում հանցագործություններ կատարած անձինք:
Նախորդ տարի համաշխարհային ռազմական ծախսերը նվազել են 0.5 տոկոսով՝ համեմատած 2011 թվականի հետ և կազմել en 1.75 տրիլիոն դոլար, ինչը համարժեք է գլոբալ ՀՆԱ-ի 2.5 տոկոսին:
2013 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանն առանձնացրել է երեք հիմնական իրավական խնդիր՝ Բաղրամյան պողոտան փակելու իրավաչափություն, ցույցին մասնակցող 16 անձանց ոստիկանություն բերման ենթարկելու օրինականություն և Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի լիարժեք բացահայտում:
Այդ տարածքները մոտ 6 ամիս է, ինչ գտնվում էին ապստամբների վերահսկողության ներքո:
Ազատության պողոտայում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գրանցված KIA մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել էր հետիոտնի համար նախատեսված վայրում: