Բաժիններ՝

Իրանի Շիրազ քաղաքում այսօր մահապատժի է ենթարկվել 7 մարդ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Իրանի Շիրազ քաղաքում մահապատժի է ենթարկվել 7 մարդ: Նրանցից 4-ը հրապարակավ է ենթարկվել մահապատժի, իսկ մնացյալ երեքը՝ Շիրազի «Ադիլաբադ» բանտում:

Այդ անձինք մահապատժի են եթարկվել, քանի որ մեղադրվել են տների, ոսկեղենի խանութների ու բանկերի վրա զինված հարձակումներ իրականացնելու, ինչպես նաև բռնաբարությունների համար: Նրանց հանցանքները բողոքի ալիք են բարձրացրել Շիրազի բնակչության շրջանում:

Միջազգային ԶԼՄ-ների պնդմամբ՝ նախորդ տարի Իրանում մահապատժի է ենթարկվել 587 մարդ: Նրանց մեծ մասը մահապատժի է ենթարկվել թմրանյութերի մաքսանենգության ու բռնաբարությունների համար: Իրավապաշտպանները կարծում են, որ Իրանում մահապատիժների քանակը շատ ավելին է, քան ներկայացնում է պաշտոնական վիճակագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930