Բաժիններ՝

Ասադի զորքերը Սիրիայի հյուսիսում ճեղքել են շրջափակումը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է երկրի հյուսիսում ճեղքել ապստամբների կազմակերպած շրջափակումը: Խոսքը գնում է Իդլիբ նահանգի Վադի ալ-Դեյֆ և Համիդիյա առանցքային ռազմաբազաների շրջափակման մասին:

Այդ տարածքները մոտ 6 ամիս է, ինչ գտնվում էին ապստամբների վերահսկողության ներքո: Ներկայումս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը փորձում են վերադարձնել առանցքային ավտոմայրուղիները, ինչը վերաբերում է նաև Սիրիայի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաք Հալեպին, որը ժամանակին երկրի գործարար կենտրոնն էր:

Շրջափակման ճեղքումը կարող է հնարավորություն տալ ամրապնդել երկրի հյուսիսային շրջանների մատակարարման գործընթացը, որոնք դեռ գտնվում են խռովարարների ձեռքում: Ապստամբները երեկ փորձել են անցնել հակագրոհի, սակայն վերջին շաբաթներին նրանց ուժերը զգալիորեն թուլացել են:

Լոնդոնում բազավորված Սիրիայի մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Ռամի Աբդելռահմանը հաստատել է սիրիական զորքերի կողմից ապստամբների շրջափակման ճեղքումը: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ չնայած Ասադի բանակի վերջին հաջողություններին՝ կողմերից ոչ մեկն էլ դեռ չունի գերազանցություն մյուս կողմի հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930