Թուրքիայում ձերբակալվել են սիրիական ընդդիմությանը զենք մատակարարած անձինք
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ գործողություն՝ ընդդեմ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության տեղական մասնաճյուղի:
Այդ գործողության շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել է 10 մարդու, որոնց կասկածում են սիրիական զինված ընդդիմությանը զենք մատակարարելու և Սիրիայի կառավարական ուժերի դեմ մարտնչող զինյալներին նախապատրաստելու մեջ:
Այս մասին հայտնել են Անվտանգության գլխավոր ծառայությունում եղած աղբյուրները: Վերջիններիս հաղորդմամբ՝ տվյալ գործողությունն իրականացվել է երկրի կենտրոնական հատվածում գտնվող Քոնիա քաղաքում, ուր «Ալ Քաիդան» քանիցս իրականացրել է հատուկ միջոցառումներ: Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: