Բոստոնի պայթյունները դարձել են Twitter-ում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բոստոնի պայթյունները հայտնվել են Twitter-ի միկրոբոլգների ծառայության (գլխավոր թրենդների) ամենաշատ քննարկվող համաշխարհային թեմաների թվում: Այս մասին է վկայում ծառայության վիճակագրությունը:
Twitter-ի համաշխարհային թրենդներում է հայտնվել #prayforboston արտահայտությունը, որի օգտագործման միջոցով օգտատերերը կիսվում են պայթյունների վերաբերյալ ունեցած տեղեկատվությամբ և իրենց աջակցությունն են հայտնում տուժածներին:
Twitter-ի համաշխարհային թրենդներում են հայտնվում այն բառերը որոնք մեկ ժամում հիշատակվում են նվազագույնը 10.000-20.000 հաղորդագրությունում: Twitter-ի ակտիվ լսարանը համայն աշխարհում կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: